Նախկին նախարարի ահռելի առանձնատունը՝ մի քանի լողավազաններով /ֆոտո/
Լուրջ սկանդալ է հասունացել Դաղստանում։ Պատճառը կրթության նախկին նախարարի առանձնատունն է։ Պետական պաշտոնյայի համար այն չափից դուրս շքեղ է։
Նշենք, որ կոռուպցիայի կասկածանքով Շահաբաս Շահովը ձերբակալվել է, տեղափոխվել Մոսկվա։ Իսկ նրա ձերբակալությունից հետո համացանցում են հայտնվել նրա «ոսկե դղյակի» լուսանկարները։
Առանձնատունը ոսկեզօծ է, թանկարժեք նկարներով ու քանդակներով, մի քանի լողավազաննեով, շքեղ կահույքով։