11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չկա հասունացած հարց, որը պահանջի թե ռուսաստանյան, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ. Քոչարյան (տեսանյութ)

«Ծանոթ չեմ փաստաթղթին, չեմ կարող մեկնաբանել: Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկությանը, թե ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Հայաստանի կառավարությանը, […]

ԱՄՆ-ի հետախուզությունը Ղարաբաղյան հակամարտության հնարավոր վերսկսումը գնահատում է որպես սպառնալիք

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գծով գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են բոլոր գլոբալ սպառնալիքներին, որոնց առերեսվում է երկիրը: Դրանց թվում էր նաև ղարաբաղյան հակամարտության վերսկսումը, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Մանրամասն՝ տեսանյութում  

Տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, տգեղ երևույթ էր. նախարար (տեսանյութ)

«Ես միայն տեսանյութն եմ տեսել, տեսանյութի հիման վրա չեմ կարող գնահատական տալ, ամեն դեպքում տգեղ երևույթ էր, իսկ թե ով է մեղավոր, կպարզվի»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին: Դիտարկմանը, թե իր կուսաիցները շատ վատ պահվածք դրսևորեցին, նա արձագանքեց. […]

Նոր իրականություն

«Հայաստան 2018-2022»  փուլի առանցքային դերակատարն ապագա վարչապետն է:  Հայաստանն ապրիլից թևակոխելու է զարգացման նոր փուլ, ու  թեև փոխվելու է երկրի կառավարման ձևը, ակնհայտ է, որ   առնվազն 2018-2022 ժամանակահատվածում, երկրի  առանցքային դերակատարը կրկին լինելու է Սերժ Սարգսյանը՝ ապագա վարչապետի պաշտոնում։ Լայն լիազորությունների, նոր սահմանադրության և երկրում հակասական իրողությունների պարագայում ապագա վարչապետի և կառավարության գործունեության հնարավոր սցենարները […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի

Փետրվարի 27-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նիստերից հետո արտահերթ նիստ կհրավիրվի: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկում են 2 օր լրացուցիչ տրամադրել գործընկերներին առաջարկների համար՝ օրակարգի վերաբերյալ:

«Ներկայումս Սերժ Սարգսյանն ամենահարմար լիդերն է»

Հայաստանի ներկայիս իրավիճակում ու շահերի համադրմամբ նախագահ Սերժ Սարգսյանն ամենահարմար լիդերն է: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝ եթե ընդդիմությունն ակտիվ լիներ, ապա կարելի էր այն, որ Սերժ Սարգսյանը վարչապետի հիմնական թեկնածուն է և հավանաբար կդառնա վարչապետ, օգտագործել ընդդեմ իշխանության ու բողոքի ալիք բարձրացնել: «Իշխանությունը վերադասավորումների խաղերի մեջ է: Ի դեպ, […]

Մինչեւ ապրիլ նրան առանց կարագի կուտեն. Ժամանակ

Հայաստանում ստեղծվել է մի մթնոլորտ, որ շատերը Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը հիմնավորում են հենց Ղարաբաղյան հարցով ու նշում, որ նա է միակ մարդը, որ կարող է բանակցել Ալիևի հետ. «Ես վստահ չեմ, որ հենց Սերժ Սարգսյանն է վարչապետ դառնալու։ Հստակ հասկանում եմ, որ ՀՀԿ-ում կան մեծ քանակությամբ մարդիկ, որոնց ձեռնտու չէ, որ Սերժ Սարգսյանը չլինի։ […]

Արմեն Սարգսյանը անգլիական ձեւով հրաժարվել է. Հրապարակ

ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնա­ծու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը երեկ Գյումրիում Էր: Ասում են՝ նախագահի թեկնածուն օրը հատուկ էր ընտրել Գյումրի այցելելու համար: Տյառնըն­դառաջի նախօրեին ցանկությունը մեծ է եղել Գյումրու Յոթ Վերք Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմ վա­ռելու եւ, հավանաբար, երազանք պահելու: Առանց թիկնապահների Գյումրի այցելած Արմեն Սարգսյա­նը հրաժարվել է Գյումրու քաղաքապետի […]

Պատրաստվենք ռեալ պատերազմի. 168 Ժամ

«Դուք նայեք, թե ո՞վ է Իլհամ Ալիևը. նա Ադրբեջանի նախագահն է, բայց, բացի դրանից՝ նա գլխավոր հրամանատարն է, նա զորավար է, նա ընդհանուր Մերձկասպյան թուրքերի գլխավոր հրամանատարն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսլեով Ադրբեջանի նախագահի վերջին՝ Երևանը գրավելու վերաբերյալ արած հայտարարության մասին: Վ. Վարդանովի խոսքով՝ Իլհամ Ալիևի […]

Քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, մասնավորապես, ընկերությունների հիմնման, շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև ոլորտային խմբերի ձևավորման ուղղություններով նախատեսվող շուրջ 43 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի