17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չկա հասունացած հարց, որը պահանջի թե ռուսաստանյան, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ. Քոչարյան (տեսանյութ)

«Ծանոթ չեմ փաստաթղթին, չեմ կարող մեկնաբանել: Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկությանը, թե ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի էական գործարքրներ կնքելու պարագայում հնարավոր է պատժամիջոցների հարցը հասունանա Հայաստանի պարագայում: 

Քոչարյանն ասաց՝ չկա հասունացած հարց, որը պահանջի թե ռուսաստանյան, թե ամերիկյան կողմի հետ բանակցություններ: Հարցին, թե ռազմադրյունաբերական ըներությունները, որ հայտնվում են պատժամիջոցների ներք,ո կարո՞ղ է սա ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագոծակցության վրա, նա արձագանքեց, թե պետք չէ առաջ ընկնել: «Մենք հետևում ենք իրավիճակին և շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվանգության կարևոր բաղադրիչն է»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարարներ ԱՄՆ-ի սև ցուցակի ենթակայության տակ են, և մասնավորապես Սամվել Կարապետյանի անունն է հնչում, Շավարշ Քոչարյանը նախ նշեց, որ պետք է ճշտել, որ մամուլի հրապարակումները մի բան է, ԱՄՆ ցուցակն՝ այլ բան, և, իր տեղեկություններով, նշված անձինք չկան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ