26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայկական վերածնունդ»-ը որշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և ընդունել է հետևյալ որոշումները.

1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ

  • ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը,
  • նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով,
  • միաժամանակ, ինչպես այդ մասին բազմիցս ընդգծվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմակերպչական և ռեսուրսային հիմք էր հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցությունը,

ՀՎԿ արտահերթ համագումարը որոշել է բավարարել դիմած և նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը, եթե այն նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ` հնարավորություն տալով միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերին` առանձնացման միջոցով վերակազմակերպվել:

Ելնելով վերոգրյալից տեղեկացնում ենք, որ «Հայկական վերածնունդ»  կուսակցությունը պատրաստ է միավորված կուսակցություններին առանձնացման նպատակով վերակազմակերպվելու ցանկություն հայտնող կուսակցություններին տրամադրել օրենքով սահմանված փաստաթղթերը:

  1. Նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը:

3.Ամփոփելով վերոշարադրյալը «Հայկական վերածնունդ» կուսակցությունը փաստում է, որ այդուհանդերձ, 2017թ. խորհրդարանական ընտրություններում հավաքեց շուրջ 60.000 քվե` լինելով առաջինը արտախորհրդարանական ուժերի մեջ, և խորհրդարանական ընտրություններից ընդամենը հաշված ամիսներ առաջ նույն կուսակցությունը կարողացել էր հավաքել ավելի քան 20 % քվե Վանաձոր և Գյումրի քաղաքներում:

Կուսակցությունը նաև իր շնորհակալությունն է հայտնում բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին` կուսակցության հիմնադրման գործում ցուցաբերած համատեղ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա գործունեության մեջ:

ՀՎԿ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ