26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսկ ի՞նչ պետք է անեին, թողնեի՞նք, որ վերջնական լցներ մեր վրա՞. ավագանու անդամ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը նիստի ժամանակ տեղի ունեցածի վերաբերյալ խոսելով՝ նկատեց, որ «Երկիր ծիրանի»-ի այսօրվա քայլը հարձակում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի վրա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե քննադատում է արդյոք իր կուսակից գործընկերներն, ովքեր ձեռք են բարձրացրել «Երկիր ծիրանիի» անդամի վրա, նա պատասխանեց. «Իսկ ի՞նչ պետք է անեին, դուք ի՞նչ կանեիք, ինքը դուրս չէր գալիս դահլիճից, թողնեի՞նք, որ վերջնական լցներ մեր վրա՞»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են ապրում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք է սկսվել, ապա ոստիկանություն է հրավիրվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ