26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր ասելիքը եղել է շատ կոշտ. ինչ են ՀԱԿ-ից ասել Արմեն Սարգսյանին

Հայ ազգային կոնգրես կուսակցության հանդիպումը ՀՀԿ-ից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանի հետ տևել է մեկ ու կես ժամ: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը: «Հանդիպումը եղել է նրա խնդրանքով, հանդիպմանը մենք ներկայացրել ենք մեր ասելիքը: Մեր ասելիքը եղել է շատ կոշտ, որ ինքը 20 տարի չի զբաղվել, չի արտահայտել որևէ կարծիք այն հարցերի շուրջ, ինչով Հայաստանը տառապում է այսօր՝ Ղարաբաղ, կոռուպցիա, արտագաղթ, կեղծված ընտրություններ, և չի եղել որևէ արձագանք Արմեն Սարգսյանի կողմից: Մենք նրան ասացինք, որ սա հրապարակվելու է, և դա է մեր դիրքորոշումը»,-մանրամասնեց Արամ Մանուկյանը:

Վերջինս հավելեց, որ որքան էլ Արմեն Սարգսյանը լավ գիտնական և լավ մարդ լինի, այնուամենայնիվ, ինքը ոչ լեգիտիմ կառույցի կողմից է առաջադրվում և քվեարկվելու: «Մենք այն քաղաքական ուժն ենք, որ պառլամենտական ընտրությունների արդյունքները չենք ճանաչել, ու, բնականաբար, չճանաչած մարմնի և չճանաչած Սահմանադրության միջոցով նախագահի ընտրությունը մենք համարում ենք ընդամենն օգնություն Սերժ Սարգսյանին՝ այս չար ծրագրերի իրագործմանը»:

Արամ Մանուկյանը նաև գտնում է, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀԿ-ի համար անակնկալ էր, և Սերժ Սարգսյանը միանձնյա է որոշել առաջադրել նրան նախագահի պաշտոնում, ինչը կուսակցությունում խանդի տեղիք է տվել: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ