Հրապարակվել են Սահակաշվիլուն ձերբակալելու կադրերը /տեսանյութ/
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի Facebook-ի էջում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես են նրան ձերբակալում։
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են դիմակավորված ուժայինները ներխուժում իեւի ռեստորաններից մեկը եւ մի քանի այցելուների հատակին են պառկեցնում: Հաջորդ կադրերում 4 իրավապահներ, ենթադրաբար, Սաակաշվիլիին տանում են դեպի ավտոմեքենան։ Երեւում է, թե ինչպես է նրանցից մեկը բռնել Սահակաշվիլու մազերից։
Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ Սաակաշվիլիին ձերբակալած մարդիկ «ամբողջ ճանապարհին մինչեւ օդանավ հասնելը խփում էին նրա դեմքին, փակում բերանն ու աչքերը, սպառնում գնդակահարել»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայից նրան Լեհաստան են արտաքսել։