06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բռնի ուժի չի եղել, տեսանյութերը նայեք. Գոռ Վարդանյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ասում է՝ որևէ բռնություն չի կիրառել ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ: Այսօր քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալից ու ծեծկռտուքից հետո Գոռ Վարդանյանը, ով ևս միջադեպում խառնված էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամները ոչ ճիշտ պահելակերպ են դրսևորել: «Բավական տհաճ հոտ էր, և  շատ շատերի մոտ դահլիճում սրտխառնոց առաջացավ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե դա թույլ է տալիս, որ ուժ կիրառեք, Գոռ Վարդանյանը պատասխանեց, թե ինքը ուժ չի կիրառել:
 «Ես պարզապես խնդրել եմ և  օգնել, որ դուրս գա դահլիճից: Բռնի ուժի չի եղել, տեսանյութերը նայեք: Ես ճիշտ չեմ համարում կանանց վրա ուժ կիրառելը, բայց այս պարագայում իմ արած բոլոր քայլերը և այն մարդկանց, ովքեր միջնորդել են, ուղղակի նպաստել են այդ մարդկանց դահլիճից հեռացնելուն,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են ապրում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: 

«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք է սկսվել, ապա ոստիկանություն է հրավիրվել:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ