22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը «նկարած» թվեր է ներկայացնում

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելու ընթացքում նշեց՝     2018թ. կանխատեսվում է 2017թ. համե­մատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4.5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը։  Ըստ բյուջեի նախագծի՝ 2018թ. տնտեսական աճի տեմպերի արագացման և տնօրինվող եկամտի […]

Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար. Էրդողան

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը: Թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ Էրդողանը, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է  նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ մասնավորապես ասել է . «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար  արնահոսող […]

ԼՂ հարցով բանակցությունները մեծապես ընթանում են խաղաղ կարգավորման համար բուն բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարեւորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […]

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը պետական պարգեւներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների եւ հանդես եկել ելույթով: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված են կարեւոր խնդիրներ, եւ դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ողջ անձնակազմից պահանջում […]

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ անկախ ամեն ինչից․ Դավիթ Բաբայան

Ինչպես հայտնել  ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսերին նախատեսում են հանդիպում անցկացնել Հայսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ։  Անդրադառնալով այդ թեմային՝ Արցախի  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՝   այսպիսի հանդիպումները կարևոր են, քանի որ նմանատիպ հանդիպումների ժամանակ միջազգային հանրություննն էլ է իր կարծիքն արտահայտում, իսկ այս պարագայում միջազգայի  հանրությունը ներկայացված է […]

Այսօր շահագործման է հանձնվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի կունենա Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու առաջին պաշտոնական ուղերթը: Ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի՝ այդ նպատակով Բաքվում կազմակերպվել է միջոցառում, որին ներկա գտնվելու համար Ադրբեջան են մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Աղբյուրը նշում է, որ նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին: Այդ միջանցքով փոխադրվող բեռների առավելագույն ծավալը […]

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Դուշանբե

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը, պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները Դուշանբեում հանդիպումներ են ունեցել Տաջիկստանի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շուքուրդջոն Զուխուրովի եւ Վերին պալատի նախագահ Մահմադսայիդ Ուբայդոլլոեւի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը […]

Մտորումներ չարաբաստիկ օրվա խորհրդի մասին

2040 թ.: Փետրվար: Հայաստանի ցամաքային բեռնափոխադրումների  ճանապարհները կրկին փակվել են, և բեռնատարները կանգ են առել Վրաստանի տարբեր վայրերում` այդպես էլ չկարողանալով հասնել սահմանային անցակետեր: ՀՀ-ում առկա է հատկապես Բավրայի անցակետով բեռների փոխադրման խիստ մեծ պահանջարկ, քանի որ այդ անցակետով են անցնում հյուսիս-հարավ ավտոմայրուղով ՀՀ մտնող և առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրող գրեթե բոլոր բեռնատարները: Այս օրերին […]

Պաշտպանության նախարարության հայտարարությունը

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սեյրան Օհանյանի  տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի  աղմկահարույց գրառմանը: «Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը: Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը […]

Մոսկվայի հետ 100 մլն դոլարի նոր վարկի մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև 2017-ի ավարտը․ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РИА Новости-ին ասել է, որ հուսով է, որ Մոսկվայի հետ 100 մլն դոլարի նոր վարկի մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև 2017-ի ավարտը: Այն կտրամադրի Հայաստանին արդիական սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու նպատակով։ «ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին: Ստորագրման կոնկրետ ամսաթիվ չկա, բայց, հուսով եմ, մինչև տարեվերջ դա կարվի»,-ասել է դեսպանը։ Հայաստանի կառավարության կողմից հոկտեմբերի 12-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի