26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի դեմս Ալիևի ՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ բացի ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերից քննարկվել են ԱԺ արտահերթ ու հերթական նիստերի աշխատանքները, օրակարգերը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությանը տարածքային պահանջների վերաբերյալ՝ Շարմազանովն ասաց.  «Ալիևը հանդես է գալիս նույն այն հայտարարությամբ, ինչ Հիտլերը՝ 30-ականներին: Ի դեմս Ալիևի ՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Այսօր նմանատիպ լկտի ու զառանցալի հայտարարությամբ է  հանդես գալիս Ադրբեջանի ղեկավարը:

Երբ նա խոսում է պատմական տարածքների մասին, պատմությանը քիչ, թե շատ տեղյակ մարդկանց մոտ լայն ժպիտ է առաջանում, որովհետև պատմական տարածքների մասին խոսելուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ, իսկ Ադրբեջան պետության պատմությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել»:

Նա մեջբերեց Ցիցերոնի հայտնի հայտարարություններից մեկը դատարկախոսների վերաբերյալ. «Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում: Այդ ամենը կարելի է կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ: Ադրբեջանի սուլթանը լավ կանի, որ իր նախորդների սխալներից դասեր քաղի»,-հորդորեց ԱԺ փոխնախագահը՝ հիշեցնելով նախկին նախագահների դառը փորձը:

Շարմազանովը նկատեց, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր հակառակորդը բանակցությունների պատրաստ չէ, ընդամենը փորձում է ձգձգել այդ պրոցեսը:

Նա հավելեց, որ Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչպես և նախորդները չեն տեղավորվել ու չեն տեղավորվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի կամ էլ Ժնևի բանակցությունների ու պայմանավորվածությունների մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ