08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Միգուցե ընդդիմադիրները կողմ են լինում Արմեն Սարգսյանի թեկնածությանը. ՀՀԿ

«Դեռ Արմեն Սարգսյանը չի որոշել՝ ինքն առաջադրվում է, թե չէ, որ «Հանրապետականն» էլ բանակցությունների վարի կամ չվարի»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի հետ ՀՀԿ-ը բանակցություններ վարում է, որպեսզի նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ կողմ քվեարկեն Արմեն Սարգսյանի օգտին, ում առաջարկում է «Հանրապետականը»: Շարմազանովը նշեց, որ առաջիկայում ընդդիմադիր խմբակցությունների հետ Արմեն Սարգսյանը կհանդիպի, ապա կտեղեկացնի իր որոշման մասին:

«Միգուցե դրանից հետո ընդդիմադիրները որոշում են կողմ քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, և մեր բանակցությունների կարիքը չի զգացվի»,-հավելեց նա: 

Շարմազանովն ասաց, որ ինքն էլ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ չեն հանդիպել դեռևս Արմեն Սարգսյանին, որպեսզի ծրագրերից տեղյակ լինեն: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ