26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սպիտակ տան» չգրված օրենքը

«Սպիտակ Տուն»-ը չգրված օրենք ունի՝ բացասական լուրերը հրապարակել ուրբաթ, օրվա երկրորդ կեսին։ Սրա նպատակը հանրության և մամուլի ուշադրությունը շեղելն է տարբեր անցանկալի քննարկումներից։ Մարդիկ ուրբաթ օրվա երկրորդ կեսին ամենաքիչն են մտածում քաղաքականության մասին։ Թրամփի թիմի բոլոր հրաժարականները տեղի են ունենում ուրբաթ, օրվա երկրորդ կեսին։ Բենոնը, Սփայսերը, Պրեբիուսը, Փրայսը «հրաժարական» են տվել հենց ուրբաթ օրերին։ Հիմա […]

Թուրքիայում երեք նախկին նախարարի արգելվել է երկրից դուրս գալ

Նախօրեին թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP –ԺՀԿ) անդամ, պատգամավոր Հալուք Փեքշենը, հայտնել է, որ գործարար Ռեզա Զարրաբի գործի շրջանակներում երեք նախկին նախարարի արգելվել է լքել երկիրը։ Հայտնում է «Demokrathaber»-ը։ Ըստ Փեքշենի, ԱՄՆ-ում ձերբակալված Զարրաբը օրեր առաջ ցուցմունք տալիս իր խոսքում հիշատակել է Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար […]

«Սա ուղերձ է ուղղված հասարակությանը» /տեսանյութ/

«Եթե երկրի ղեկավարը պատրաստ է զիջելու Ղարաբաղը, ապա ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին պետք է չեզոքացնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դատապարտման փաստին, ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Պապյանը նկատում է, որ չեզոքացման տարբեր եղանակներ են լիրառվում.«Օրինակ` պաշտոններ տալով  չեզոքացրին մի ամբողջ կուսակցություն, դա Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որը […]

Խաղի մակարդակը նույնն է մնալու

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ 2018 թվականի ապրիլին ընդառաջ ինչ-որ գործընթացներ ընդդիմադիր դաշտում կլինեն, առավել ևս եթե վարչապետի պաշտոնում առաջադրվի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Բայց ուզում եմ հարց տալ՝ ո՞րն է այդ քաղաքական գործընթացի հետապնդած նպատակը՝ համակերպվե՞լ «Հանրապետական» կուսակցության իշխանության հետ, որի իրավունքը նա արդեն «վաստակել է» […]

Ո՞ւր կորան նրա խրոխտ կոչերն ու երկիրը գլխիվայր շուռ տալու «պատրաստակամությունը». Փաստ

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տրամադրություն չունի ո՛չ սեփական կուսակիցների հետ շփվելու, ո՛չ էլ լրագրողների: Հակառակ դեպքում երկու կողմերին էլ կկանչեր ու կպատմեր, թե իր հիմնած «Համախմբում» կուսակցությունն այս ընթացքում ընդդիմությանը համախմբելու ինչ նոր պլաններ է մշակել ու երբ է պատրաստվում դրանք կյանքի կոչել: Ո՞ւր կորան նրա խրոխտ կոչերն ու երկիրը գլխիվայր շուռ տալու «պատրաստակամությունը», ոչ […]

Քեռին «քոմագ» է անում զարմիկին՝ Արտաշատի քաղաքապետին. Հրապարակ

Արտաշատի քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց առաջ, ինչպես հայտնի է, Կարեն Բենիամինյանն զբաղեցնում էր գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ-ի Արտաշատի ԳՀՍՏ ծառայության պետի պաշտոնը: Այժմ այս պաշտոնում Բենիամինյանին փոխարինում է ոչ դես, ոչ դեն՝ հարազատ քեռին՝ Լյովա Բաբաջանյանը: Վերջինիս որդուն, ի դեպ, հաճախ են տեսնում քաղաքապետարանում, ասում են՝ «քոմագ» է անում զարմիկին, մինչեւ […]

Կարեն Կարապետյանը մերժել է «Դաշնակցությանը». Ժողովուրդ

Կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ 8 առաջարկ է ներկայացրել, ընդ որում, ոչ թե պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից: Կառավարությունը որպես մերժման հիմնավորում նշել է, թե առաջարկված ծախսերն առաջնահերթ չեն: Ամեն դեպքում, այն փաստը, որ կառավարությունը մերժել […]

Պարզվում է՝ թշնամին տնից է. Ժամանակ

«Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը Հայաստանի գործընկերներին փոխանցել է, որ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներով հեռարձակված հակահայկական քարոզչություն պարունակող հաղորդումները որևէ կապ չունեն ՌԴ իշխանության հետ, չեն արտահայտում ՌԴ իշխանության դիրքորոշումը: Ավելին՝ Մոսկվայից հասկացրել են, որ այդ հաղորդումների պատվիրատուներին պետք է փնտրել ՀՀ իշխանության ներսում: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերջին տասը տարիների ամենաէական ձեռքբերումը

Բելառուսում ՀԱՊԿ գագաթնաժողովում վերջնական արձանագրություններից կարող ենք այս տարին վերջնականապես համարել Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումների տարի։ Փաստացի, երկու աշխարհաբևեռների դիմակայության պայմաններում Հայաստանը կարողացավ ոչ միայն բալանս պահպանել, այլև այդ հարաբերություններին նոր տեմպ հաղորդել։ Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց քաղաքական շրջանակային համաձայնագիրը, իսկ երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը տեղի էր ունենում Մինսկում, միության անդամ երկրները հաստատեցին […]

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Եթե մեզ վիրավորող ռոսաստանյան տխրահռչակ հաղորդման մեջ վիրավորեին, դիցուք, հրեաներին, ապա հաջորդ օրվանից սկսած՝ վիրավորողները մեկ առ մեկ կհայտնվեին պոռնոգրաֆիական, մանկապիղծ կամ կոռուպցիոն սկանդալներում, կպարզվեր, որ նրանց պապերը համագործակցել են ֆաշիստների և նույնիսկ սևհարյուրյակավորների հետ, հաղորդավարուհու և նրա ընտանիքի անդամների մերկ լուսանկարները կհայտնվեին ինստագրամի ինչ-որ անանուն էջում, որտեղից դրանք կարտատպվեին նույնիսկ «Վաշինգտոն Փոստում», իսկ կատու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի