21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ծառուկյան» դաշինքն այլընտրանք չունի

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը վստահ է՝ ՀՀԿ-ն առաջին փուլով կկարողանա անցկացնել իր նախընտրած թեկնածու Արմեն Սարգսյանին: «Բայց եթե չարդարացվեն էլ ՀՀԿ-ի հույսերը, որ «Ծառուկյան» դաշինքից 14 հոգի կողմ քվեարկեն, երկրորդ փուլով կանցնի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Արմեն Գրիգորյանն ընդգծեց՝ «Ծառուկյան» դաշինքն էլ այլընտրանք չունի: «ՀՀԿ-ի ձայներն էլ հերիքում են, որ 2-րդ փուլով արդեն անցնի, այսինքն՝ «Ծառուկյան» դաշինքն աջակցի, չաջակցի, այդ թեկնածուն անցնելու է, այս դեպքում իմաստ էլ չկա «Ծառուկյան» դաշինքի համար, որ ՀՀԿ-ի հետ աշխատում է, ինչ-որ ինտրիգային դաշտ ստեղծել»,-հավելեց նա:

Դիտարկմանը, թե իրենք մշտապես ասում են, որ ընդդիմություն են, ապացուցելու հարց կա այստեղ, քաղաքագետն արձագանքեց. «Կարող են այդպիսի բան ասել, բայց լուրջ ազդեցություն չի լինի, կարևոր չէ՝ «Ծառուկյան» դաշինքն ինչ դիրքորոշում ունի, կարևորն այն է, որ երկրորդ փուլով միայն ՀՀԿ-ի ձայնով անցնում է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ