17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ելքի հետ հանդիպումը բավական բաց է եղել. Արմեն Սարգսյան

ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր «Ելքի» հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախ շնորհակալություն հայտնեց հետաքրքրության համար: Նա նշեց, որ քիչ առաջ ավարտված հանդիպումից բավարարված է զգում, շատ բաց զրույց է եղել, որը, հավանաբար, վերջինը չի լինելու: «Ես գիտեմ, որ հայտարարել են, որ դեմ են քվեարկելու: Ես հարգում են իրենց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ես ընտրվեմ նախագահ, իրենց հետ չեմ աշխատելու: Իրենք ընդդիմախոսներն են, որոնք հասարակության կարծիքն են ներկայացնում»,-հավելեց նա: 

Հարցին, թե ինքը բրիտանական ընկերությունների «Companies House» ռեգիստրում գրանցված «Eurasia House International» ընկերության փաստաթղթերում  ներկայանում է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի և այդ ընկերության տնօրեններից մեկն է եղել, նա պատասխանեց.
«Այո՛, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի. 2000 թվականին, երբ հրամանով ազատվեցի ՀՀ դեսպանի պաշտոնից, որը ես զբաղեցնում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության համար և ստացել եմ Բրիտանիայի քաղաքացիություն 2002թ-ին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ։ Հիմա բերում եք օրինակներ, թե ես տասնյակ  ընկերությունների խորհրդի անդամ եմ, և ինչ-որ տեղ գրված է, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղ՝ հայ: 2011-ին հրաժարական տալուց հետո «Ֆայնենշըլ Թայմզ»-ին հայտարարություն չեմ տվել, որ գնացել եմ, և այդ բոլոր տեղերում  ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան և ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի»,-ասաց նախագահի թեկնածուն:

Հարցին, թե չե՞ք վիրավորվի, եթե Դուք դառնաք նախագահ, իսկ նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխեն այլ վայր, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ընդհակառակը՝ կարծում եմ, որ եթե դառնամ նախագահ՝ ես լինելու եմ ոչ թե երրորդ հանրապետության 4-րդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ հետաքրքրվել են ընտրակաշառքների մասին խնդիրներով, մարտի 1-ի վերաբերյալ ու քաղբանտարկյալների հետ կապված Արմեն Սարգսյանի դիրքորոշումներով են հետաքրքրվել: «Ես կոռեկտ չեմ համարում իր պատասխանները հրապարակել, և եթե ինքը նախագահի թեկնածու առաջադրվի, հրապարակային կպաբրձարցվեն այս հարցերը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ