Զարուհի Փոստանջյանն ինքն է իրավախախտումներ անում
Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իրավախախտումների մասին բարձրաձայնելու ընթացքում, գոնե, պետք է ինքը չդիմի նման քայլի:
Երևան մոլը, որպես քարոզչության հարթակ ընտրելու որոշումը խելացի էր զուտ այն տեսանկյունից, որ նման տեղերն այսօր Երևանի թերևս ամենամարդաշատ վայրերն են: Մինչդեռ ամենից առաջ, Երևան մոլը մասնավոր տարածք է, ուստի ցանկացած չճշտված, սեփականատիրոջից թույլտվություն չվերցրած քարոզչաերթն անօրինական է:
Լրիվ նույնը կլինի, եթե Զարուհի Փոստանջյանն, առանց թույլտվության, համահայկական իր ընդվզումն անցկացնի մեզնից մեկի տանը: Չենք հանդուրժի, որքան էլ ընդվզման թեմաները հոգեհարազատ լինեն:
Սրբուհի Մարկոսյանի ֆեյսբուքյան գրառումը