25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը սպասելու է Կարեն Կարապետյանին

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է սպասել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին՝ Մարիոթ Արմենիա հյուրանոցի դահլիճում։ «Մենք սպասելու ենք իրեն՝ դահլիճում», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը։ Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն արդեն ասել է, որ չի պատրաստվում բանակցել լրատվամիջոցների ներկայությամբ, ինչը Փաշինյանի հիմնական պահանջն էր:

«Մենք պետք է բացենք Բաստիլի դռները, հիմնահատակ վերացնենք Բաստիլը՝ ԿԳԲ-ն»

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարիա Խաչատրյանը նիստին հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված հարցերն արդիական չեն, պետք է քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, ոչ թե առևտրի հետ կապված ինչ-որ հարցեր: Ապա նույն կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ ելույթով՝ նկատելով, որ ճգնաժամ է ստեղծվել, որը լուծելու համար անհրաժեշտ է ներառել բոլորին՝ սփյուռքին: «Այսօր Գլենդելը, Մարսելը, Մոսկվան ընդվզում են […]

Նախագահն օրենք է ստորագրել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Գոռ Վարդանյանը չգիտի՝ ոնց եղավ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ասում է, որ տեղյակ չէ, որ իր ֆեյսբուքյան էջից ջնջվել են Սերժ Սարգսյանի վերաբերյալ գրառումները: Այս մասին նա նշեց Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է տեսանյութին, որտեղ ինքը ալկոհոլով փողոցում նշում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա ասաց. «Ես դուրս եմ եկել փողոց և կիսել եմ ուրախությունը […]

Կարեն Կարապետյանը համարում է անհեռանկարային մասնակցել լուծումներ գտնելու հավանականություն չունեցող «բանակցությունների»

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:  «Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում […]

Նիկոլի փորձերը, տանել մայդանի, արտաքին աջակցություն չեն ստանա. Իրավունք

Իր վերջին հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անցավ այլեւս բացահայտ սպառնալիքների, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ երկիրն ընդհանրապես վար­չապետ չի ունենա: Գումարած դրան, պարզվում է, որ մտադիր է ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում եւ Վանաձորում նոր ցույցերով «թարմանալ»: Դե, երեւի թե, երեւանյան ցուցարարները սկսել են քչություն անել բայց այդ մասին՝ մի փոքր ավելի ուշ: Թեեւ Փւսշինյանն […]

Մեկ անգամ դավաճանո­ղը միշտ էլ կդավաճանի. Ժողովուրդ

  Արսեն Ջուլֆալակյանը քննադատել է դավաճաններին: Սերժ Աարգպանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժա­րական տալուց հետո նրա մի շարք կողմնակիցներ ինչպես ՀՀԿ, այնպես էլ մյուս կուսակցություններից, հեռա­ցել են նրա կողքից, այլեւս չեն աջակ­ցում: Ջուլֆալակյանն այս թեմայով սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր քաղաքական ուժերի համար լավա­գույն հնարավորությունն է ճանաչե­լու իրենց շարքերում գտնվողներին… եւ շատ կարեւոր է Նոր […]

«Այս անգամ սա կարող է անբեկանելի լինել»

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասում է, որ սկսվել է համակարգային փոփոխությունների և Հայաստանի երիտասարդացման պրոցես: «Ինչ-որ տեղ սա սերունդների պայքար է, այսինքն՝ արժեքային համակարգը, որն էլ հիմնական կոնֆլիկտն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ խոսքը տարիքի մասին չէ, այլ համակարգի՝ օրինակ՝ որն է կարևոր՝ մարդը, թե համակարգը, թե փողը:  Ըստ […]

Սերժ Սարգսյանի միակ մեսիջը. Հայկական Ժամանակ

Ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հետ եւ ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատ­ճառները: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ վարչա­պետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Սերժ Սարգսյանը խոսել է Ազգային ժողովում աշխա­տելու տարբեր ձեւաչափերի մասին՝ հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայու­նությանն ու երկրի անվտանգությանը, ինչը «ցանկա­ցած որոշման դեպքում կարելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի