25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օլիգարխիայի վերջը պիտի լինի

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը համարում է, որ Հայաստանը հայտնվել է համաշխարհային ուժերի կիզակետում, ինչն աննախադեպ է: «Մենք նորից դառնում ենք կիզակետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինիս խոսքով՝ Կարեն Կարապետյանն իր վրա պետք է վերցնի երկրի տնտեսական վիճակի կայունության պահպանումը: «Օլիգարխները պետք է դուրս բերվեն քաղաքականությունից, ու որպես տնտեսություն կամակերպող անձինք գործեն, պետք է փողը […]

«Հիմա էլ Նիկոլի դիպլոմի պաշտպանության ՀԿ են ստեղծել»

«Հիմա էլ Նիկոլի դիպլոմի պաշտպանության ՀԿ են ստեղծել ու բոլորն իրենց սուրբ գործն են համարում օգնել նրան, բացատրել պատճառները… Հա խնդրում եմ ասեք, Նիկոլի հետ, երբ տուն-տունիկ էիք խաղում էլ ով կար կողքներդ?…»:   Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումները:

Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:  Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է շփման գծում իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 26-ին, Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկել են իրավիճակը Արցախի եւ Ադրբեջանի միջև շփման գծում:

Ես ժողովրդի հետ եմ, բայց դեմ եմ պետականության քանդմանը. Հեթանոս Տիկո/տեսանյութ/

Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո) անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին: Տիգրան Գրիգորյանը իր կոչը փոխանցում է տեսանյութի միջոցով:

Հուսանք՝ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում․ Պեսկովը՝ Հայաստանում տիրող իրավիճակից

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտակա ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Մենք գտնում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»,–նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը։  

Եթե հիմա ասեմ, որ հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից, դուք կհարգե՞ք. Վարդան Արամյան (տեսանյութ)

«Եթե ես ձեզ հիմա ասեմ, որ գիտեք ի՞նչ, ես հիմա հրաժարվելու եմ ՀՀԿ-ից և աշխատելու եմ, դուք կհարգե՞ք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն՝ ի պատասխան հարցին, թե կաշխատի՞ Նիկոլ Փաշինյանի թիմում: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե արդյոք չի կարող մնալ և աշխատել եկրի համար նաև «Ելք»-ի […]

Դեմիրթաշը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կառաջադրի իր թեկնածությունը հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք վաղաժամ նախագահական ընտրություններում։ Դեմիրթաշի թեկնածությունն առաջադրելու առաջարկն արվել է ԺԴԿ-ի խմբակցության նիստում: Որպես մեղադրյալ կալանավորված քուրդ քաղաքական գործիչը դրական պատասխան է տվել։  Աղբյուրը հիշեցնում է, որ կուսակցություններն  իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 1-ը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի […]

Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը ներդրողների կողմից դրական է ընկալվել. Վ. Արամյան

«Իմ խորին հարգանքը մեր հասարակության յուրաքանչյուր անդամի վերաբերյալ, բայց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարություն արել է, ասել է, որ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների, այդ պատճառով էլ չեն կայացել: Ավելին ես չեմ կարող հայտարարություն անել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու բանակցությունները չկայացան Նիկոլ Փաշինյանի ու Կարեն Կարապետյանի միջև: Ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի