Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Նա վերջին տարիներին այնտեղ է բնակվել: Այս մասին քիչ առաջ իր աջակիցներին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Մարտի 29-ին կայացված որոշմամբ կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը […]





































