25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանակցությունները կարող են սկսվել հանրապետության նախագահի նախաձեռնությամբ. Խ. Հարությունյան

«Ստեղծված իրավիճակում հիմնական ելքը  կարծում եմ` քաղաքական բանակցություններն ու կոնսուլտացիաներն են»,- այս մասին այսօր  ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Բանակցությունների արդյունքում կգանք ընդհանուր մոտեցումների` այսինքն ինչպիսի լուծումներ գտնենք, որպեսզի այս իրավիճակից առանց մեծ կորուստների, հանրության առումով առանց տուժելու կարողանանք դուրս գալ, մեր պայմանավորվածությունները գոնե երեկ էդպիսին են, ոչ մի նախապայման, […]

Որևէ գործընկեր չի փորձել միջամտել Հայաստանի ներքին գործերին. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը կարևորում է, որ արտաքին տեսչությունը աշխատի այս օրերին նույնիսկ ավելի ուշադիր և ուժեղացված ռեժիմով: Այս մասին նա նշեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե նոր իշխանությունների հետ մտադիր է աշխատել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր անձնական ծրագրերի մասին ընդհանրապես չի խոսի: «Բայց կարևորում եմ, որ […]

Բոլորս բնականոն աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել. նախարարի պաշտոնակատար (տեսանյութ)

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը դեռ չի կարող ասել՝ կլինի հաջորդ կառավարությունում, թե ոչ:  «Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել, մինչև եթե որոշեն նոր ընտրություններ անցկացնել: Շարունակել ենք աշխատել և շարունակելու ենք աշխատել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե ինչպես է վերաբերում լուրերին, որ վարչապետի ժամանակավոր […]

«Այսօր մեր հասարակությունը հասունացել է» /տեսանյութ/

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան  Գրիգորյանը կարծում է ՝ իրոք, ՀՀ-ում իշխանափոխություն է ընթանում․ այդ պրոցեսը հիմա շարունակվում է։ «Ակնհայտ է՝ Փաշինյանը ԱԺ-ի կողմից պիտի վարչապետ ընտրվի, եթե ԱԺ պաշտագավորները համարում են, որ իրենք պետականամետ են։ Ես չեմ թաքցնի՝ շատ էի  մտահոգվել Կարեն Կարապետյանի հայտարարությամբ, որտեղ ինքը ողջունում, գողում էր մեր ոստիկանության […]

Ո՞րն էր Փաշինյանի հաջողության գրավականը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ թավշյա հեղափոխության հանգեցրեց  հասարակության դժգոհությունը,  սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, արդարության բացակայությունը և, իհարկե, իշխանությունների վերաբերմունքը հասարակ ժողովրդի նկատմամբ։ «Իշխանությունների  բացարձակ անտարբերությունը, ցինիզմն ու  երեսպաշտությունը, որով արձագանքում էի հասարակության  խնդիրներին,  արդեն հեղափոխության նախադրյալ էր», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ըթնացքում այսպիսի տեսակետ հայտնեց  Հակոբ Բադալյանը։ Բա նշեց՝  […]

«Երևանում տիրում ա «Գյադաների ժամանակը»»

Ներքաղաքական լարվածությանը զուգահեռ մոռացության է տրվել մայրաքաղաքային կարգուկանոնը։ Մի քանի ամիս առաջ հրապարակված «աշխարհի ամենաանվտանգ քաղաքների» դասկարգման մեջ Երևանը ամենաանվտանգների ցանկում էր, էսօր Երևանում տիրում ա «Գյադաների ժամանակը»։ Ամեն փնթի բոշա Երևանի փողոցներում անում ա էն ինչ ուզում ա ու էս ամեն ինչը փորձում են վերածել քաղաքական ներկայիս իրադարձությունների խորհրդանիշի։ Հասկացանք հրապարակի մեջտեղում և հարակից […]

Ուզում եմ՝ հայը հայի միս չուտի. ապրիլյան պատերազմի հերոս

«Ուզում եմ խաղաղություն լինի ու բոլորս երջանիկ ապրենք: Ուզում եմ՝  հայը հայի միս չուտի: Ուզում եմ մեր սխալները փորձենք շտկել»,-լրագրողների հետ զրույցում ասել է, ուսանողների քայլերթին միացած ապրիլյան պատերազմի հերոսներից՝ Հայկ Թորոսյանը, ով ծանր վիրավորում էր ստացել և դժվարությամբ է քայլում: Ապրիլյան պատերազմի մասնակիցը հույս հայտնեց, որ շուտով իրավիճակի կայունացում կլինի և ուսանողներն էլ բնականոն […]

Պատրաստ ենք լծակները կիսել նրանց հետ, պայմանով, որ վարչապետ լինի ժողովրդի թեկնածուն. Փաշինյան

 «Ուրիշ լծակ չկա: Ես չեմ ասում՝ ես լինեմ վարչապետ, դա ասում է ժողովուրդը: ՀՀԿ-ն ասում է, որ բոլոր լծակները, որոնք ազդում են ընտրությունների վրա, պատրաստ է քննարկել, մեզ տեղեր տա հանձնաժողովներում, մենք ասում ենք, որ այդ ինստիտուտը վարչապետն է, մյուս ինստիտուտներում մենք պատրաստ ենք քննարկել իրենց ներկայության հարցը: Լծակները գտնվում են վարչապետի ձեռքում, և այս […]

«Իրավիճակը քաոսային է» /տեսանյութ/

«Իշխանությունն այն է, երբ մարդիկ քեզ ենթարկվում են,  իսկ այսօր  հարց է, թե արդյո՞ք այսօր Հայաստանում պետական կառույցները միանշանակ ենթարկվում են ՀՀԿ-ին։ Այո, այսօր ՀՀԿ-ն  որոշակիորեն  տիրապետում է իշխանական լծակներին,  սակայն Հայաստանի հանրության զգալի մասը պատրաստ չէ ենթարկվել ՀՀԿ-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայնտեց քաղաքագետ Միքայել Զոլյանը։ Ըստ բանախոսի՝   հիմա  իշխանության […]

ՀՀԿ-ի անելիքը

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորները վարչապետի թեկնածուի հարցում քվեարկելու են միահամուռ՝ կուսակցական որոշման համաձայն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Խոսելով պատգամավոր Գագիկ Մինասյանի հայտարարության մասին, որ «այսօր կամ վաղը կքննարկենք մեր թեկնածուի հարցը», –Tert.am-ը հետաքրքրվեց՝ խոսքը վարչապետի սեփական թեկնածու առաջադրելո՞ւ մասին է: «ՀՀԿ-ն սահմանադրությամբ սահմանված ժամկետներում կքննարկի Ազգային ժողովի կողմից վարչապետի ընտրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի