12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ձեզ այլ հարթակներում ելույթ ունենալ թույլ չեն տալիս. Մարգարյանը՝ Փոստանջյանին

Երևանի ավագանու նիստն, ինչպես միշտ առանց միջադեպերի չի ընթանում: «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները ելույթներ են ունենում ոչ օրակարգային հարցերի շուրջ: ՀՀԿ-ականներին սա դուր չեկավ, և նրանք աղմկում էին: Լևոն Իգիթյանն էլ հորդորեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին անջատել խոսափողը:

 Զարուհի Փոստանջյանը նիստը նախագահող Տարոն Մարգարյանին առաջարկեց ապահովել բնականոն աշխատանք: Ի պատասխան Մարգարյանը  հայտնեց, թե ելույթները պետք է վերաբերվեն օրակարգային հարցերին, իսկ եթե Փոստանջյանը ցանկանում է քաղաքական հարցերի վերաբերյալ ելույթներ ունենալ,կարող է  մամուլի ասուլիս հրավիրել: Ըստ Մարգարյանի` դահլիճում Զարուհի Փոստանջյանի ելույթները որեւէ mեկին հետաքրքիր չեն:

 Տարոն Մարգարյանը նկատեց, որ Սոնա Աղեկյանի ելույթի ժամանակն ավարտվել է, եւ այդ մասին հայտարարեց: Աղեկյանը խնդրեց մեկ րոպե միտքն ավարտելու համար: Ի պատասխան Մարգարյանը  արձագանքեց.«Ձեզ այլ հարթակներում ելույթ ունենալ թույլ չեն տալիս, օգտվեք ձեր իրավունքից ավարտեք»:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքներից մեկի ժամանակ  Զարուհի Փոստանջյանին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չէին տվել ելույթ ունենալ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ