28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզպետի մոտ էին

Այսօր` մարտի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ  են այցելել Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկինը և  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանական  հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը:   Սևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը : Հանդիպման մեկնարկին Կարեն Բոթոյանը նախ շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրերին Գեղարքունիքի մարզ այցելելու համար և հավելել, […]

ԱՄՆ պետքարտուղարն ազատվել է աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին։ Ինչպես տեղեկացնում է Washington Post-ը, նրան կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: Թրամփը Թիլերսոնին խնդրել է հեռանալ դեռևս անցած ուրբաթ, ինչի համար էլ վերջինը երկուշաբթի դադարեցրել է իր այցն Աֆրիկա՝ վերադառնալով Վաշինգտոն:

Քրդերը դուրս են գալու Մանբիչից, և այնտեղ տեղակայվելու են թուրք ու ամերիկացի զինվորներ. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան և Վաշինգտոնը ձեռք են բերել համաձայնություն, որ քրդերը պետք է դուրս  գան Սիրիայի Մանբիչ քաղաքից, որն այժմ գտնվում է քրդերի վերահսկողության տակ։ Թուրք պաշտոնյայի խոսքերով առաջիկայում՝ մարտի 19-ին, թուրք-ամերիկյան ժողովի ժամանակ ավելի հստակ կկազմվի ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է իրականանա այդ գործընթացը։ Չավուշօղլուն […]

«Սերժ Սարգսյանի քայլերն այդքան պրիմիտիվ չեն, որքան կարող են գնահատվել»

«Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ ոչ մի հայտարարություն չի անում՝ լինելու է վարչապետ, թե ոչ: Նա չի կարող ասել, որ այո, վերադառնալու է, քանի որ Հյուսիսում, հնարավոր է, որ համաձայն չլինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Միաժամանակ Սաֆարյանն ընդգծեց, որ եթե Սերժ Սարգսյանն իր ներսում իսպառ […]

Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստերի աշխատանքին մաղթել է հաջողություն: Նա վստահություն է հայտնել, որ պատվիրակության […]

Էրդողանը Թուրքիան վերածում է մռայլ բանտի․ Washington Post

Ամերիկյան «Washington Post» թերթը գլխավոր նյութով անդրադարձել է Թուրքիային և Էրդողանի ռեժիմին։ Թերթը հիշեցնում է, որ 23 թուրք լրագրողներ «Twitter»-ում կատարած հրապարակումների պատճառով մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամներ լինելու մեջ և դատապարտվել 2-7 տարվա ազատազրկման։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ներքո մեկ tweet-ը վերածվում է հանցանքի, իսկ խնդրահարույց ժողովրդավարությունը՝ բռնապետության։ Երկիրը, որ դանդաղ, բայց […]

Հայաստանում կան մարդ-նախարարություններ. տնտեսագետը մանրամասնեց/տեսանյութ/

«Ես միշտ իմ պարտքն եմ համարել աջակցել ՀՀ կառավարությանը և վարչապետին: Ես որոշ ծրագրեր եմ ներկայացրել, որոնցից մի մասը ընդունվել է: Պետք է նշեմ, որ ես դժգոհ եմ թիմային աշխատանքից: Կարծում եմ, որ Հայաստանի հանրապետությունում 18 նախարարությունը մեծ շռայլություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Մանասերյանի խոսքով՝ այդ նախարարությունների կեսը փակվելու դեպքում […]

Թուրք-քրդական բախում Բայազետում

Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում քուրդ զինյալների կողմից տեղադրված պայթուցիկի հետևանքով սպանվել է 1 թուրք պայմանագրային զինծառայող։ Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել թուրք զինվորներին տեղափոխող ավտոբուսը։  Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ դրանից հետո «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք զինվորների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով […]

«Ելքն» այսօր որոշում է կայացնելու

Այսօր «Ելք» դաշինքը նիստ է անցկացնելու և, ի վերջո, պատասխան է տալու մի քանի բաց հարցերի: Այս մասին տեղեկացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Նիստի ժամանակ, ամենայն հավանականությամբ, քննարկվելու է, թե ինչպես է ընդդիմադիր դաշինքը պայքարելու, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, եթե ՀՀԿ-ն նրան առաջադրի: Հիշեցնենք, որ դաշինքը հայտարարում է, որ թույլ չեն տալու, […]

Ահա թե ինչու պետք է ընտրվի Սերժ Սարգսյանը /տեսանյութ/

«Մենք հիմա առաջին հերթին ընտրում ենք ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար: Սրանով և ուզում եմ փակել խոսակցությունը, թե ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը ընտրվի վարչապետ»,-այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:  Մանասերյանի խոսքով՝ ստեղծվել է եզակի վիճակ, երբ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, քանի որ նրա վարած բանակցությունների շնորհիվ է մեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի