27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլի փորձերը, տանել մայդանի, արտաքին աջակցություն չեն ստանա. Իրավունք

Իր վերջին հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն անցավ այլեւս բացահայտ սպառնալիքների, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ երկիրն ընդհանրապես վար­չապետ չի ունենա: Գումարած դրան, պարզվում է, որ մտադիր է ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում եւ Վանաձորում նոր ցույցերով «թարմանալ»: Դե, երեւի թե, երեւանյան ցուցարարները սկսել են քչություն անել բայց այդ մասին՝ մի փոքր ավելի ուշ:

Թեեւ Փւսշինյանն ինքն իրեն իշ­խանություն է հռչակել, եւ նիկոլականների ուրախ բացականչությունների ներքո արդեն հրապարակում կառավարություն են կազմում, սակայն կա Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգ: Եվ ըստ այդ ընթացա­կարգի՝ մայիսի 1-ին պետք է տեղի ունե­նա վարչապետի ընտրությունը Ազգային ժողովում: Եվ պարզ է, որ առանց ՀՀԿ խմբակցության ոչ ոք չի կարող ընտրվել վարչապետ, քանի հոգի էլ առաջադր­ված լինեն, եւ ՀՀԿ-ն բավարար քվեներ ունի, որպեսզի իր թեկնածուին ընտրի: Ամենայն հավանականությամբ, դա կլի­նի Կարեն Կարապետյանը, բայց անգամ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում փոխզիջումային թեկնածո­ւի պարագայում, նույնպես առանց խորհրդարանական մեծամասնության, գործը գլուխ չի կարող գալ:

Թեեւ դժվար թե փոխզիջումային ինչ-որ բան լինի, հաշվի առնելով Նիկոլի կատաղի նեոբոլշեւիզմը, որը այլակարծություն չհան­դուրժելու տեսակետից արդեն հիշեց­նում է Ադոլֆ Հիտլերի մոտեցումները: Ինչեւէ, այս օրերին եղան նաեւ շփումներ ՀՀ ղեկավարության եւ ՌԴ ղե­կավարության միջեւ: Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցավ նա­խագահ Արմեն Սարգսյանը: Այնուհետ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ու­նեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը: Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժա­մային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմա­նադրության շրջանակներում եւ 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդա­րանական ընտրությունների արդյունք­ների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ Աժ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարեւորությունը:

Ի դեպ, ԱՄՆ դեսպանի հետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ նույնպես ընդգծվել էր, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա գործող Սահմա­նադրության շրջանակներում: Այսինքն՝ Նիկոլի փորձերը տանել մայդանի, արտաքին աջակցություն, չեն ստանա:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ