17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Գոռ Վարդանյանը չգիտի՝ ոնց եղավ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ասում է, որ տեղյակ չէ, որ իր ֆեյսբուքյան էջից ջնջվել են Սերժ Սարգսյանի վերաբերյալ գրառումները: Այս մասին նա նշեց Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է տեսանյութին, որտեղ ինքը ալկոհոլով փողոցում նշում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա ասաց.

«Ես դուրս եմ եկել փողոց և կիսել եմ ուրախությունը ժողովրդիս հետ»:

Հիշեցնենք, Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից ջնջվել էին Սերժ Սարչգսյանի վարչապետությունը շնորհավորող գրառումները, որին եկել էին փոխարինելու վերջինիս Նիկոլ Փաշինյանին աձակցություն հայտնող հայտարարությունները: Սա սոցցանցերում բուռն քննարկման թեմա դարձավ՝ Վարդանյանին դասեցին առաջին թռնողների երամակում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ