12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նալբանդյանը Չիլիի դեսպանի հետ քննարկել է հայ-չիլիական համագործակցության հեռանկարները

Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), ով Երևան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի և Չիլիի միջև միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարի ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորել են գործընկերային, փոխշահավետ հարաբերություններ և առկա է միացյալ ուժերով դրանք առավել զարգացնելու երկուստեք պատրաստակամություն:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը և Չիլիի դեսպանը անդրադարձան երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, քննարկեցին քաղաքական երկխոսության խորացման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների խորհրդարանների միջև շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն կարևորեցին Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոսի գրասենյակի այսօր նախատեսվող հանդիսավոր բացումը, ընդգծելով, որ այն, 2016թ.-ից ի վեր Սանտյագոյում գործող Հայաստանի պատվո հյուպատոսության հետ միասին, նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի առավել խորացման համար:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չիլիի Հանրապետության Կառավարության միջև՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ