26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վտանգավոր լռություն. կողմնորոշվեք

2013թ. աշնանը սփյուռքի մի շարք արվեստագետներ ու մտավորականներ աննախադեպ նախաձեռնությամբ հանդես եկան՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեցին պաշտպանել նույնասեռականությունը: Մտավորականները դիմեցին Սարգսյանին հորդորով՝ Հայաստանի Հանրապետությունում ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առջև.

 «Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհրաժեշտ համարեց հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ օրինագիծը, որը վերջերս առաջարկվել էր Երևանում: Նույնասեռականության դեմ այս օրինագիծը Հայաստանում խոցելի մարդկանց և ընդդիմադիր ձայների նկատմամբ անհանդուրժողականության մտահոգիչ օրինակ է»,- ասել է հրատարակիչ Վիգեն Գվիկյանը:

Գրող Նենսի Ագաբյանն ասել է. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳԲՏ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»: Սփյուռքի գործիչների այս նախաձեռնությանը Երեւանում արձագանքեց  «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը՝ խոսքն ուղղելով սփյուռքին.  

«Նման կոչը միանգամայն ողջունելի է՝ հաշվի առնելով այն լռությունը, որ պահպանում են սփյուռքի կառույցները Հայաստանի զարգացման վերաբերյալ հարցերում: Շատ ու շատ հարցեր կան, որ Սփյուռքի անհատները՝ հայտնի կամ ոչ հայտնի, կարող են և պետք է բարձրաձայնեն և դրանց լուծման համար համախմբվեն: Մարդու հիմնարար իրավունքների կոչով սկսելը հրաշալի մեկնարկ է: Մենք միայն պետք է ողջունենք նրանց ներգրավվածությունն ու խնդիրների մասին բարձրաձայնելու պատրաստակամությունը»:

Մտավորականների այս կոչին  Սերժ Սարգսյանը չհետևեց. ինչպես տեսնում ենք, Հայաստանում դեռևս եւ բարեբախտաբար գեյ-շքերթներ տեղի չեն ունենում: Փոխարենը արդեն քաղաքական դերակատարումից զրկված է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ նրան սատարող ՀՀԿ-ին, որը բոլոր թերություններով հանդերձ, ազգային-ավանդական արժեքների կողմնակիցն է, փորձ է արվում ազգի թշնամի հռչակել:  

ՀՀԿ-ն իր առայժմ բազմագույն շքերթներին եւ նրանց մասնակիցներին սատարող որեւէ օրենք չի ընդունել: Այս քաղաքական ուժի դիրքորոշումը նման հարցերում հստակ է: Իսկ հիմա հարց՝ ում է ձեռնտու՝ օգտագործելով հասարակական ծավալուն դժգոհությունը՝ Հայաստան ներմուծել սոդոմական մեղքը՝ նույնասեռականությունը:

Եթե իշխանության գա այսօր հարթակում կանգնած առաջնորդը, այդ օրենքները ընդունվելու են. միայն այն, որ հարթակում Նիկոլ Փաշինյանի կողքին է Արսինե Խանջյանը, նրան սատարում են Սերժ Թանկյանն ու Ատոմ Էգոյանը, այս մտահոգությունը որևէ կերպ կասկածի տակ չի կարող դնել: Միայն այն, որ հանրահավաքներից մեկում Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի անդամ Զարուհի Բաթոյանը բացահայտ հայտարարեց, որ Հայաստանում քաղաքացին պետք է լինի արժեք՝ անկախ իր սեռական կողմնորոշումից, արձանագրում է, որ ժողովրդական համերաշխությունն ու անկեղծ մղումները օգտագործվելու են կոնկրետ նպատակների համար:

Դրսից ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գեղեցիկ լոզունգների քողի տակ Հայաստան է բերվում սրբապղծություն: Այս հակաքրիստոնեական համակարգին անհրաժեշտ է իշխանություն, որը կընդունի ոչ թե նույնասեռականության դեմ, այլ՝ կողմ օրենքներ:

Ժամանակն է կողմնորոշվելու՝ քրիստոնյա ենք, թե ոչ: Ժամանակն է կողմնորոշվելու՝ Աստված, նրա պատվիրանները տեղ ունեն մեր կյանքում, թե ոչ: Ժամանակն է ուշքի գալու:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ