26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս պետք է ուղիղ եթերում բանակցեն

Ո՛չ Հանրապետականը , ո՛չ Նիկոլ Փաշինյանը չպետք է դնեն նախապայմաններ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով՝ նշելով՝ իրենք բաց են ցանկացած քննարկման համար։

«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ խնդիրների բացառապես երկխոսության, բաց օրակարգով, առանց նախապայմանների քննարկման կողմնակից ենք։ Երբ ասում ենք առանց նախապայմանների, նկատի ունենք որ ո՛չ Հանրապետականը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս մեր սիրելի ցուցարարների, չպետք է դնեն նախապայմաններ, և չկա հարց, որը չպետք է քննարկվի։ Մենք բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար, մեզ համար փակ օրակարգ չկա։ Բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ մեր պառլամենտական գործընկեր Փաշինյանը ևս մեկ անգամ հանդես եկավ նախապայմանով, այս անգամ արդեն ուղիղ եթեր՝ տեսախցիկներով։

Ես կարծում եմ, որ դա ամենաարդյունավետ ճանապարհը չէ, եթե չասեմ, որ դա ամենաանարդյունավետ ճանապարհն է, որովհետև ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է իշխանությունն ու ընդդիմությունն ուղիղ եթերով խոսեն Հայաստանի ապագայի, Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի, Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին, երբ որ մեզ նայում են ոչ միայն ցուցարարները, ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ միայն սփյուռքահայությունն, այլ նաև ադրբեջանցիներն ու թուրքերը», – ասաց Շարմազանովը՝ շարունակելով. – «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուղիղ եթերում գնում են բանակցություններ, հազար ու մի կարևոր հարցից պետք է խոսեն, և Ալիևն ու Էրդողանն ուղիղ եթերով նայում են։ Դուք դա նորմալ համարո՞ւմ եք, դա արդյունավետ համարո՞ւմ եք»։

Շարմազանովն ընդգծում է՝ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն արտաքին մարտահրավերներն են և անվտանգությունը։

«Ես չեմ պատկերացնում որևէ իշխանություն և ընդդիմություն՝ թե՛ Հայաստանում, թե՛ որևէ այլ երկրում, բայց, մասնավորապես Հայաստանում, ուղիղ եթերում կգնա բանակցությունների, կքննարկի ամեն ինչ, երբ որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ և առնվազն երկու հակառակորդ՝ ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր կողմերին, պահպանել սառնասրտություն, չդնել նախապայմաններ, և ամեն ինչը լուծել սահմանադրական ճանապարհով՝ օրենքների շրջանակներում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ