13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս ճանապարհը տանում է ոչ թե «ՀՀԿ հեռացիր»-ին, այլ «Պետություն վերացիր»-ին

Քաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.

««Սիրո և համերաշության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի» հասարակության:

Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն:
Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում:
Չի կարելի ազդարարել ազատության մասին ու ճնշել մնացածի ազատությունը:
Չի կարելի խոսել արդարությունից, երբ գործիքակազմդ սկսում է չտարբերվել հեղափոխական տեռորի գործիքակազմից:
Չի կարելի բանակցություններից խոսել, իսկ իրականում կազմակերպել դեբատների ձևաչափ:
Սև ցուցակներ, հետո երևի անցանկալիների ցուցակներ, հետո երևի գնդակահարման ցուցակներ, հետո երևի սննդամթերքի բաշխման ցուցակներ…

Այս ճանապարհը տանում է ոչ թե #ՀՀԿհեռացիր-ին այլ #Պետությունվերացիր-ին:

Պետք չէ սևացնել ոչ Նիկոլին, ոչ էլ Կարապետյանին, ոչ էլ որևէ մեկին: Դիպլոմը vs Գազպրոմը շատ թույլ փաստարկներ են: Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այլ հետագա զարգացման ծրագրերի մրցակցություն, ոչ թե հոխորտալ է պետք, այլ լսելու ունակություն ունենալ, ոչ թե զգացմունք է պետք, այլ բանականություն:

Մինչև մայիսի մեկի ԱԺ հատուկ նիստը դեռ կա «ոսկե պատուհան»:

Երբ մտնում ես փակուղի, ապա կես քայլ հետ գնալը նահանջ չէ, այլ թունելի վերջում լույս տեսնելու շանս»»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ