13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Habertürk-ի գլխավոր խմբագիրը աշխատանքից հեռացվել է Էրդողանի մասին լուրի պատճառով

Թուրքական «Habertürk» լրատվակայքի գլխավոր խմբագիր Բարըշ Էրքայան հեռացվել է աշխատանքից՝ Էրդողանի վերաբերյալ լուրի պատճառով։

«Cumhuriyet» թերթի կայքի համաձայն՝ խնդրահարույց լուրը հրապարակվել էր «Ու՞մ է ուղարկել Էրդողանը Գյուլի մոտ» վերնագրի ներքո։

«Էրդողանը հանձարարել է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին՝ համոզել Գյուլին, որ չդնի իր թեկնածությունը», – ասված էր լուրում։

«Habertürk»-ի ղեկավարությունը ոչ միայն կայքից հեռացրել է նշյալ լուրը, այլև հայտարարել, որ աշխատանքից հեռացնում է այդ լուրի համար պատասխանատու անձին։

Արդյունքում կայքի գլխավոր խմբագիր Բարըշ Էրքայայից անմիջապես բացատրություն են պահանջել, իսկ այնուհետև նաև հեռացրել զբաղեցրած պաշտոնից։ Սոցիալական ցանցերում իր պաշտոնաթողության մասին գրառում կատարած Էրքայան նշել է, որ աշխատանքից հեռացել է անձնական պատճառներով։

Բարըշ Էրքայան «Habertürk»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնում էր 2017թ․-ից։

 

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ