25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյան անձը պետք է դրվի մի կողմ. Մակեյանը՝ Փաշինյանից ու «Սասնա ծռերից»

«Հանուն Հայաստան պետության» ճակատըի անդամ Պետրոս Մակեյանը գտնում է, որ երկրում փոխվել է ամեն ինչ: «Ժողովուրդն այլևս այն հանդուրժող ժողովուրդը չի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ խոսելով երկրում ստեղծված իրավիճակից: Ըստ նրա՝ միակ լուծումը իշխանության անցնցում փոխանցումն է, որովհետև եթե եղան ցնցումներ, երկրի վիճակն էլ լավ չի լինի:

«Իսկ հիմա ասվում է անցնցում ու առանց վենդետաների իշխանափոխություն: Մեր ճակատն էլ է դա ասում»,-նշեց նա:

Հարցին, թե որոնք պետք է լինեն հաջորդ կառավարության առաջնային խնդիրները, Մակեյանն արձագանքեց՝ օրենքի գերակայություն առաջին հերթին, նաև անհապաղ ազատ արձակում քաղաքական բանտարկյալներին, այդ թվում «Սասնա ծռերին»: 

Դիտարկմանը, թե կարծես թե Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» ուղիները, այսպես ասած, չեն խաչվել, և ասուլիսի ժամանակ էլ Փաշինյանն ասաց, որ թե ովքեր են քաղբանտարկյալներ, այդ հարցի լուծումը պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց քննարկումների արդյունքում կքննարկեն ու կգան ընդհանուր եզրակացության, Մակեյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ «Սասնա ծռերը» հետևանք են այս իշխանության անօրինական համակարգի, հակառակ դեպքում իրենց անձի չէին դնի վտանգի տակ:

Նիկոլն այլևս ժողովուրդն է ներկայացնում, իսկ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը հերոսներ է համարում «Սասնա ծռերին», և Նիկոլ Փաշինյան անձը պետք է դրվի մի կողմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ