25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովում խորհրդի նիստ է գումարվել

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում […]

Այս ճանապարհը տանում է ոչ թե «ՀՀԿ հեռացիր»-ին, այլ «Պետություն վերացիր»-ին

Քաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. ««Սիրո և համերաշության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի» հասարակության: Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն: Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում: Չի կարելի ազդարարել ազատության մասին ու ճնշել մնացածի […]

Դաշնակցությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Սույն […]

Մոսկվան սպասում է ՀՀ վարչապետի ընտրությանը․ Պեսկով

Մոսկվա ժամանած ՀՀ ներկայացուցիչների հետ շփումները կենտրոնացած են եղել երկրում առաջացած ճգնաժամի արագ սահմանադրական կարգավորման անհրաժեշտության շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Tass.ru-ի  փոխանցմամբ՝ ՊԵսկովն ասել է, որ բանակցություններն ընթացել են գերատեսչությունների գծով։ «Նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ շփումները, […]

«Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ նրանց դատողները պատժվեն»/տեսանյութ/

«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է պարտադիր պայման լինի,քանի որ քաղբանտարկյալները այն առաջամարտիկներն են եղել, ովքեր պայքարել են մեր երկրում արդար բարքեր հաստատելու համար»,-Henaran.am-ի հարցին այսպես արձագանքեց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Եղիշե Պետրոսյանը նկատում է, որ քաղբանտարկյալներին ազատություն տալուց բացի պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր նրանց դատել են՝ դատախազները, դատավորները, քննիչները… Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահն ընդունել է դեսպաններին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը: Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված […]

Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում: «Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցել են բազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին և՛ ուրախության, և՛ տխրության պահերին: Ահա այդ պատճառով մենք անտարբեր չենք հայ ժողովրդի ճակատագրով, և դրա […]

Առնետավազք, թե՞… /տեսանյութ/

«Իրավիճակը փոխվել է և մարդիկ կարող են կոալիցիայից դուրս գալ, ես սա նորմալ եմ համարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը: Շահումյանի խոսքով՝ մարդիկ կարող են սխալվել: Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն էլ նշում է, որ յուրաքանչյուր ոք ընտրության իրավունք ունի և սա չի կարելի առնետավազք համարել: Մանրամասները՝ տեսանյութում:

«Պետք չի միայն ասել Նիկոլ, Նիկոլ…»/տեսանյութ/

«Ես գիտեմ, որ Կարեն Կարապետյանին քաջալերել են, մոտավորապես գիտեմ նաև որտեղից»,-այսօր՝ ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Պետրոսյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը իրավունք չունի առաջնորդի հավակնություններ ունենալ.«Մի քիչ չի սազում»,-նշում է երաժիշտը: Գեղանկարիչ  Հաղթանակ Շահումյանն էլ ընդգծում է, որ պետք չէ պայքարը անձնավորել ու միայն ասել՝ Նիկոլ, Նիկոլ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի