25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մայիսի 1-ի ընտրություններով հարց չի լուծվելու

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է, որ բանակցություններն անհրաժեշտ են այնքանով, որքանով պահանջում են մեր պետական շահերը: «Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բայց նոր իշխանության ձւավորման հարցը օդի մեջ է կախված, և որքան ես հասկանում եմ, առճակատումը երկու ուժերի միջև շարունակվում է, որը խնդիր է մեր երկրի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք հատուկ նիստին, որտեղ քննարկվելու է վարչապետի թեկնածուի ընտրությունը, Համբարյանն ընդգծեց, որ դրանով հարց չի լուծվելու: «Եթե ՀՀԿ-ում մտածում են, որ մայիսի 1-ին իրենք թեկնածուին կառաջդրեն, և ամեն ինչ դրան կավարտվի, այդպես չէ, այստեղ հարցը Սերժ Սարգսյանը չի եղել, թեկուզև այդ բուրգի վերևում կանգնած է եղել հենց կուսակցության նախագահը՝ Սերժ Սարգսյանը, բայց նրա հրաժարականով հարցը չի լուծվում»,-նշեց նա:

Համբարյանի խոսքով՝ ՀՀԿ-ի շատ կադրերից էլ է ժողովուրդը դժգոհ, բացի այդ ներկա Ազգային ժողովը չի արտացոլում հասարակական պահանջը: «Այս կառավարությունը, որ պիտի ձևավորվի, պիտի անցումային լինի, պիտի համոզեն, որ նոր ընտրությունների միջոցով հասարակությունը կստանա այն, ինչ ինքը ցանկանում է, և այդ անցումային կառավարությունը ևս պետք է լինի ժողովրդի սրտով»,-ասաց քաղաքագետը:

Վերջինս ընդգծեց, որ եթե փորձեն բոլոր մեղքերը գցել պաշտոնաթող նախագահի վրա, սա միանգամայն սխալ ու վատ կլինի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ