Ալիկ Սարգսյանը նշանակվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է նշանակել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ալիկ Սարգսյանը հանձնաժողովում կլրացնի Հրայր Թովմասյանի թափուր տեղը, ով խորհրդարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ: Ապրիլի 3-ին պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում Հրայր […]





































