Ոստիկանները վայր դրեցին վահանները. միասին երգեցին օրհներգը (տեսանյութ)
https://www.youtube.com/watch?v=anWgbLWRy7Y&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=anWgbLWRy7Y&feature=youtu.be
Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները այս պահին Ազգային ժողովի մուտքի մոտ են: Այստեղ փշալար են և ոստիկանական ուժեր, նաև ջրցան մեքենա:Ազգային ժողովի դուռը փակ է: Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուելը ասել է, որ պետք է իրենց ընդունեն, քանի որ իրենք կռվել են նաև պատգամավորների համար: Նա ասել է, որ իրենց շարքերում ծանր վիրավորված […]
Ապրիլյան պատերազմի մասնակիցները շարունակում են երթը Բաղրամյան պողոտայով: Նրանց են միացել բազմաթից ցուցարարներ: Բաղրամյան պողոտան փակ է վերնամասից նաև, այնտեղ ոստիանական մեքենաներ են կանգնած: Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուկը Henaran.am-ի թղթակցի հայտնել է, որ իրենք լինելու են այնպիսի կետերում, որտեղ ոստիկանները կարող են բռնությունների դիմել: Ապրիլյան պատերազմի մասնակիցները ցանկանում են հանդիպել Ազգային ժողովի պատգամավորների հետ: Նրանք […]
Եվրոպայի խորհուրդը 10 ամիս շարունակ հետաքննություն է իրականացրել եւ արդյունքում պարզել, որ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի մի շարք անդամներ խախտել են կառույցի էթիկայի նորմերը՝ «կոռուպցիոն բնույթի» կապ հաստատելով Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ մասին նշվում է կազմակերպության 219-էջանոց հետաքննության մեջ։ Այնտեղ ասվում է, որ Բաքուն ջանքեր է գործադրել ներազդելու Վեհաժողովի վրա՝ նվազեցնելու Ադրբեջանում անցկացված ընտրություններին վերաբերող քննադատությունը: Հիշեցնենք, […]
Այսօր վաղ առավոտից փակ են`դեպի Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցները: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ամերիկյան համալսարանի մոտից արդեն փշալարեր են տեղադրված: Փակ է Աբովյան փողոցը, քանի որ ուսանողները դասադուլ են հայտարարել և դրսում հավաքված են: Փակ է նաև Դեմիրճյան փողոցը, որտեղից մուտք կա Ազգային ժողով:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է , որ այս գիշեր հանդիպել եւ զրուցել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախեւառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, եւ ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»,- […]
Երեկ` ապրիլի 22-ի երեկոյան կալանավորվել է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Վոլոդյա Ավետիսյանի որդին Նորայր Ավետիսյանը: Որդու փոխանցմամբ`Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ապրիլի սկզբից նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում և պայքարում էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: «Լիտվան ուշադիր հետևում է Հայաստանի իրավիճակին տեղի ունեցող ցույցերի համատեքստում և իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և կառուցողական երկխոսություն սկսել: Խաղաղ ակցիաների իրավունքն իրացնելու համար ձերբակալվածները պետք է անմիջապես ազատ արձակվեն», – գրել է նա Թվիթերի իր էջում:
Այսօր վաղ առավոտից ցուցարարները շարունակում են քաղաքակացիան անհնազանդության տարբեր ակցիաներ իրականացնել: Դասադուլ են անում, շատերը միացել են գործադուլ անելու կոչերին, ապրիլյան պատերազմի հերոսներն են մասնակցելու երթերին և այլն: Երեկ, հիշեցնենք, առավոտյան հանդիպեցին վարչապետ Սերժ Սարգսյանն ու Իմ քայլը նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումը տևեց մի քանի րոպե, քանի որ Փաշինյանն ասաց՝ ինքը չի եկել […]
Վաղը պատգամավոր, Իմ քայլը նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը առավոտյան կհանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ՝ բանակցելու նրա հեռանալու շուրջ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ինքը Փաշինյանը: Հանդիպումը կլինի ժամը 10-ին Մարիոթում: Իսկ Էրեբունու հանրահավաք-երթը տեղափոխվեց ժամը 12:30:
























