25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը Յանուկովիչ չի. Հրապարակ

Ուկրաինայում 1993 թվա­կանից բնակվող հայ նկարիչ Բորիս Եղիազարյանը 1988-ի շարժման ակտիվ մասնակիցներից է, նախկին ԽՍՀՍ հանրապետությունների բոլոր ժո­ղովրդավարական շարժումներին մասնակցել է որպես «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչ եւ պատաս­խանատու, այնուհետեւ եղել է նաեւ Ապարանի առաջին ջոկատի հրամա­նատարը, որը Սիսիանում պաշտպա­նել է սահմանը: Հայկական թավշյա հեղափոխությանն այս օրերին նա հետեւում է հեռվից՝ Ուկրաինայից:

«Այն, ինչ տեղի ունեցավ Երեւա­նում, Հանրապետության հրապարա­կում, դա հրաշալի գործ էր, որ իրա­կանացրեց հայ ժողովուրդը: Առաջին օրերին, երբ սկսվեց շարժումը, եւ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում էր այն, ես նախընտրում էի լռել, ոչինչ չգրել, որովհետեւ վախենում էի, որ այդ շարժումը կարող է տապալվել: Եվ դա ավելի մեծ կորուստ կլինի հայ ժողո­վրդի համար, քան Սերժ Աարգսյանի մնալը:

Անկեղծ ասած՝ չէի հավատում Նիկոլի հնարավորություններին, հիացած եմ, որ հատկապես երիտա­սարդությունը կարողացավ կայացնել ինտելեկտուալ որոշումներ: Նիկոլը կարողացավ խելացի ձեւով օգտվել ժողովրդի աջակցությունից»,- մեզ հետ զրույցում հայկական հեղափո­խությունից ստացած իր տպավո­րությունները ներկայացրեց Բորիս Եղիազարյանը: Հայաստանում, երբ վերջին տարիներին շարժումներ, ընդվզման փորձեր են եղել, արտա­քին ուժերը, որպես կանոն, դրանք համեմատել են ուկրաինական «մայդանի» հետ: Համեմատության ինչ եզրեր կարող են լինել հայկական հեղափոխության եւ ուկրաինական «մայդանի» միջեւ:

Բորիս Եղիազարյանի կարծիքով՝ «երբ Ուկրաինայում սկսվեց «մայդանը», այսինքն՝ շարժումը դարձավ համազգային, համաժողովրդական, խաղաղ ու հզոր ցույցերի ժամանակ ժողովուրդը պահանջում էր, որ եթե անգամ նախագահ Յանուկովիչը հե­ռացնի ներքին գործերի նախարա­րին, որը հրահանգել էր բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, կարող են սկսվել բանակցություններ իշխանությունների եւ ժողովրդի եւ ցուցարարների միջեւ: Սակայն Յանուկովիչը դա չարեց, ինքն էլ հրաժարական չտվեց եւ հրահանգեց կրակել, ինչն էլ արյունահեղության սկիզբը դարձավ: Իսկ Սերժ Սարգսյանը համարձակություն եւ խելամտություն ցուցաբերեց եւ հրաժարական տվեց: Նա թեեւ բազում մեղքեր եւ սխալներ է գործել հայ ժողովրդի նկատմամբ, այդ ժամանակ կայացրեց ճիշտ որոշում: Նկարիչը սխալ է համարում Հայաստանում տարածված այն մտայնությունը, որ շարժման ժամանակ Ուկրաինան կորցրեց տարածքներ, որովհետեւ հետագայում շատ փաստաթղթերից պարզվել է, որ ուկրաինական հողերի «պոկելը», Ղրիմի եւ Դոնբասի հարցե­րը տարիներ շարունակ ծրագրված գործեր են եղել: Եվ դա, ըստ նրա, լի­նելու էր, եթե անգամ տեղի չունենար ուկրաինական շարժումը:

«Դա տեղի էր ունենալու Յանուկովիչին օգտագործելու կամ բացահայտ պատերազմ սկսելու միջոցով: Չի կա­րելի ասել, թե Ուկրաինայի «մայդա­նի»՝ գեղեցիկ, ժողովրդավարական հեղափոխության պատճառով ուկ­րաինացիները կորցրին հողերը: Նրանք հողերը կորցրին, քանի որ դա Պուտինի վաղուց ծրագրած մտա­հղացումն էր, որն էլ օգտվեց Ուկրաինայում հեղափոխությունից հետո ստեղծված դժվար իրավիճակից»,- կարծում է Բորիս Եղիազարյանը:

 

«Շատերն են սպասելիքներ ունե­նում, որ փոփոխություններն արագ կլինեն: Հեռվից հայաստանյան իրա­դարձություններին հետեւող նկարի­չը կարծում է, որ երկրի դեմոկրա­տացումը տեւական պրոցես է, եւ շատ կարեւոր է, որ այդ պրոցեսում կատարվեն ճիշտ, հետեւողական քայլեր: Բորիս Եղիազարյանը մեզ հետ զրույցում նկատում է. «ժողո­վրդի մեջ կան մարդիկ, որոնք այս­օր գառ են մորթում (վատ բան չեմ ուզում ասել՝ անուշ մարդիկ են) Նիկոլ Փաշինյանի ոտքերի առաջ, վաղը պահանջելու են, թե’ ինչու մեր թո­շակները չեն բարձրանում, ինչու մեր կյանքը չի դառնում անուշ եւ գեղեցիկ: Դա միանգամից չի լինի, բայց այդ պահանջները կմնան: Դրա համար պետք է դրվի այն հարցադրումը, որ մենք ոչ միայն հեղափոխություն ենք անում, այլեւ կառուցում ենք երկիր»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:  

 

 

 

 

 

ԺՈՈՈ|1ոո|՝ ՛•՛

Խ

ավարտ ունենալ, եթե համայն հայու­թյունը հավատարիմ մնա իր սկսած գործին: Հիշելով 88-ի համաժողովր­դական շարժումը՝ Բորիս Եղիազար­յանը նշում Է. «Շարժման ժամանակ հիշում եմ, որ պատգամավոր ընտր­վեց պատմաբան Կարեն Յուզբաշյա- նը: Այն ժամանաՍ  ■*՜~’ այլեւ պետք Է լինի համաժողովրդա­կան պահանջկոտություն: Հիմա, երբ Ուկրաինայում սկսվում են շարժում­ներ, մեղադրում են ուկրաինական իշխանություններին: Եվ թեկուզ ծանր ու դժվար, բայց պետութւու1ւո շարժմոււ’ Ւ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ