15 Մարտի, Saturday, 2025
KFC

«Դաշնակցությունը» պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի. ինչ են քննարկել Փաշինյանի հետ (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ «Դաշնակցությունը» միշտ էլ միակամ է եղել ու վարչապետի պաշտոնում սատարելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին նա նշեց քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Ռուստամյանն ասաց, որ սկզբունքային տարբերություններ, ըստ էության, իրենց մոտ չկան, ինչը հուսադրող է:

«Ոգևորող է, որ լուրջ տարաձայնություններ այդ առումով գոյություն չունեն: Բոլոր հարցերը պետք է լուծվեն Սահմանադրության նախանշած եղենակով: Արտահերթ ընտրությունները ևս պետք է ընդունեն Սահմանադրության դրույթները: Ժամկետները պետք է լինեն ողջամիտ, պետք  է կարողանանք միասին, համախոհությամբ բոլոր հարցերը լուծենք»,-ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ պետք է այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չեն հարուցի: «Մենք խոսել ենք Փաշինյանի հետ, որ այս ամենի նպատակն ինքնանպատակ չէր, որ արտահերթ ընտրություններ լինեին հնարավորինս շուտ»,-նկատեց պատգամավորը:

Ժամկետի մասին Ռուստամյանը ոչինչ չասաց: «Բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն, այն մեխանիզմները, որ ամրագրում ենք, որ վերահսկեն կեղծիքները, կաշառքները, պետք է կատարենք, ամրագրենք, ռեյտինգային համակարգը պետք է վերացվի»,-նշեց նա:

Արմեն Ռուստամյանը նաև հայտարարեց, որ «Դաշնակցությունը» պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ