15 Մարտի, Saturday, 2025
KFC

«Ներկայիս շարժման մասնակիցները չպետք է կրկնեն 88-ի շարժման սխալները»

«Եթե ցնցումային ու անսպասելի բաներ չլինեն, ուրեմն վաղը կստանանք այն, ինչին սպասում ենք, այսինքն՝ Փաշինյանը կընտրվի վարչապետ», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Բանախոսը նշեց՝ ներկայիս շարժման մասնակիցները չպետք է կրկնեն 88-ի շարժման սխալները:

«88-ին մենք ազնիվ մարդկանց ուղարկեցինք իշխանության կողմը,  նրանց թողեցինք միայնակ գիշատիչ համակարգի դեմ, եւ համակարգը իրենց խժռեց: Կես տարի անց նրանցից ոմանք կաշառակեր էին դարձել, իսկ հետո դարձավ համատարած», –  ասաց Մանուչարյանը։
Նա նշեց՝ Հայաստանում  տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունները ցույց տվեցին՝ անսպասելի բան տեղի ունեցավ․ կան նախադրյալներ, որոնք կարող են հույս տալ, որ մեր երկիրը ոտքի կկանգնի։

«Այո, այս տեղակետից զարմանալի բան եղավ, տեսե՛ք՝ ինչ ֆանտաստիկ արձագանքներ եղան, մեր երկրի ու  ժողովրդի վարկանիշն էլ թռիչքային բարձրացավ։ Մարդիկ հիմա ուրիշ կյանքի, լավ կյանքի ակնկալիքներ ունեն», –  ասաց Մանուչարյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ