24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Մայիսի 1-ին էշերով, սայլերով, ոտքով լցվեք Երեւան. Սասուն Միքայելյան

«Մայիսի 1-ին էշերով, սայլերով, ոտքով լցվեք Երեւան»,-այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Վանաձորում «Իմ քայլը» շարժման հանրահավաքում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ի անարյուն հեռանալու գրավականը ժողովրդի համախմբվածությունն է:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ