25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումները՝ հայաստանյան վերջին զարգացումների մասին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսներն էին վերլուծաբաններ Սթեֆան Նիքսն ու Էլեն Աղեքյանը:, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Անկախ նրանից, թե մենք այս շարժումը կոչենք գունավոր հեղափոխություն կամ ուղակի հեղափոխություն, այն միանշանակ ազատության, ընտրություն ունենալու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման վառ դռսեւորում է: Հենց սա է ժողովրդավարության բնույթը»,- հայտարարել է International Republican Institute կազմակերպության Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսը, ով բանախոսներից մեկն էր հայաստանյան վերջին զարգացումներին նվիրված ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներում:

Հիշեցնենք, որ նախկինում եւս 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո նույն հանձնաժողովը հրավիրել էր լսումներ Հայաստանում ընթացող գործընթացների մասին:

Լսումների մյուս բանախոս՝ անկախ վերլուծաբան Էլեն Աղեքյանն, իր հերթին, գտնում է, որ Սերժ Սարգսյանի անձի հեռացումից հետո, շարժումն առերեսվում է ավելի դժվարին խնդրի հետ, մասնավորապես գործող համակարգի դեմ պայքարը:

«Բողոքի շարժումն անսպասելիորեն հաջողություններ գրանցելուց հետո այժմ առերեսվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտների հետ, որոնցից է ոչ թե մեկ անձի իշխանությունը, այլ համակարգը, որը չափազանց կոռումպացված է, հագեցած ազդեցիկ օլիգարխներով եւ փորձում է պահպանել իշխանությունը»,- նշում է Աղեքյանը:

Չնայած այն հանգամանքին, որ գործող համակարգի վերջնական հեռացումը, ըստ Աղեքյանի, երկարատեւ ու դժվարին գործընթաց է, քանի որ պահանջում է մի շարք այլ կարեւոր գործոններ, ներառյալ անկախ ընտրական եւ դատական համակարգի ձեւավորումը, ավելի ազատ մամուլը եւ պատասխանատու իշխանությունը, վերլուծաբանն ընդգծում է այս շարժման աննախադեպ բնույթը ողջ եվրասիական տարածաշրջանի համար:

Աղեքյանն առանձնացնում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակը, որն, ըստ փորձագետի, ավելի հզոր է, քան պատկերացնում էին շատերը: Նա կարեւորում է այս օրերին անկախ համացանցային լրատվամիջոցների, սոցցանցերի եւ երիտասարդության անգնահատելի դերն այս շարժման ծավալման հարցում:

«Այս շարժման առանձնահատկությունն է երիտասարդության ակտիվ մասնակցությունը, որը կապված է մի քանի գործոնների հետ: Առաջինն անխոս շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անձն է եւ առաջնորդի հատկությունները, իսկ երկրորդը «Ելք» դաշինքի բնույթը, որը բաղկացած է երիտասարդ լրագրողներից ու իրավապաշտպան ակտիվիստներից»,- ընդգծում է Աղեքյանը:

Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին խոսելիս Սթեֆան Նիքսը, իր հերթին, ընդգծում է Հայաստանին համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը ԱՄՆ-ի կողմից եւ գոհունակություն հայտնում այս օրերին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կատարած աշխատանքի վերաբերյալ:

«Գովելի է, որ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն անմիջապես արձագանքեց իրավիճակին, հանդիպեց իշխանության ու ընդդիմադիր կողմերի հետ եւ կոչ արեց պահպանել խաղաղությունն ու փոխադարձ հարգանքը, ինչպես նաեւ բողոքի խաղաղ արտահայտման ձեւը»,- նշում է Սթեֆան Նիքսը:

Ներկայացնելով զարգացումների հավանական երեք սցենարները, Նիքսը կարծում է, որ չնայած Հանրապետական կուսակցությունն ունի մեծամասնություն Ազգային ժողովում, սակայն միակողմանի նշանակումն ու ծրագրի ընդունումն ավելի կխորացնի ճգնաժամը: Ընդգծելով բողոքի ցույցերի չափազանց կազմակերպված բնույթը՝ նա համուզված է, որ այս զարգացումները մեծ ազդեցություն են թողել մարդկանց մտածելակերպի վրա:

«Սա իրենից ներկայացնում էր չափազանց լավ կազմակերպված բողոքի ցույցերի շարք: Ցուցարարները հստակ գիտեն, թե ուր են գնում եւ որ ուղղությամբ: Որեւէ ամբոխային մտածելակերպ չկար»,- ընդգծում է Նիքսը:

Երկու վերլուծաբաններ էլ համակարծիք են, որ նոր իշխանության առաջնահերթությունն է ընտրական համակարգի արմատական բարեփոխումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ