15 Մարտի, Saturday, 2025
KFC

Ալիևն անհանգիստ է .168 ժամ

«Հայաստանի ներսում տեղի ունեցող զար­գացումներն անհանգստացնում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս օրե­րին նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ չի բացառել արցախյան խնդրի ռազմական ճանապարհով «կար­գավորելու» հնարավորությունը: Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն այն կարծիքին է, որ Նարիշկինի այցը Բաքու պայմանավորված է եղել Հայաստանի ներքաղաքական իրադար­ձություններով, որովհետև Ռուսաստանը, ըստ նրա, մտավախություն ուներ, որ Ադրբեջանը կարող է առաջնագծում լարել իրադրությունը՝ օգտվելով Հայաստանում առկա որոշակի անկայունությունից, և այդ պատճառով բա­նագնաց է ուղարկում Բաքու:

«Իհարկե, սա հնարավորություն է Ադրբեջա­նի համար որոշակի խնդիրներ լուծելու, գուցե ամբողջությամբ Արցախը չօկուպացնելու, բայց ապրիլյան ռազմական գործողությունների սցե­նարով գործողություններ իրականացնելու:

 Այստեղ Ադրբեջանը պետք է նաև հաշվի առներ Թուրքիայի հետաքրքրվածությունը, Թուրքիա­յի շահերը, որովհետև այսօր Թուրքիայի և Ռու­սաստանի հարաբերություններն այն չեն, ինչ եղել են 2016թ.: Հիմա Թուրքիան և Ռուսաստա­նը կարող են համաձայնության գալ, որ Կովկասում պետք չէ մի նոր, ավելի թեժ կետ բացել: Այդ պատճառով Ադրբեջանի համար կարևոր էր հասկանալ, թե արդյո՞ք հետաքրքրված է Թուր­քիան, որ այս պահին Արցախում թեժանա դրու­թյունը»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետը»:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ