25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳ փոխնախարարը ոգեւորված է

Քիչ առաջ «Հաղթանակ» զբոսայգի այցելեց և Անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկներ դրեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա շնորհավորեց մայիսյան հաղթանակների տոների առիթով և խոսեց նաև երկրում վարչապետի փոփոխության մասին: Փոխնախարարը նշեց, որ հայաստանյան ներքաղաքական գործընթացներին միջազգային հանրությունը դրական արձագանք է տվել՝ լավ նախադրյալներ են ստեղծվել և Հայաստանի հետ ներկայում ավելի շատ են […]

«Սերժի Հայաստանն» ու «Նիկոլի Հայաստանը»

Անարյուն հեղափոխությունը փառահեղ բան է, բայց ես չգիտեմ, թե էսքան թույնի մեջ ոնց ենք ապրելու:  «Սերժի Հայաստանում» ատելություն կար պաշտոնյայի նկատմամբ, հարուստի նկատմամբ, հեշտ ու հանգիստ կարիերա անող ջահելի նկատմամբ, էմլեման դոշին հանրապետականի նկատմամբ, լիքը ուրիշ մարդկանց ու բաների նկատմամբ  «Նիկոլի Հայաստանում» ատելություն կա էդ բոլորի հետ մեկտեղ տեսակետը չկիսող հարևան-բարեկամի կատմամբ, խելացի, սթափ դատողության նկատմամբ, […]

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել […]

Սա առասպել չէ, այլ իրողություն

Պատմությունը գալիք սերունդների համար շատ հաճախ վեր է հառնում որպես առասպել, որպես անիրական մի եղելություն: Եվ գալիք սերունդները դրվագ առ դրվագ փորձում են առասպելականը զատել իրականից, ճշմարիտը` մտացածին հորինվածքից: Սակայն այն, ինչ 20-րդ դարի վերջին տեղի ունեցավ Հայոց աշխարհի պատմական Արցախ նահանգում, ոչ թե առասպել է, այլ իրական եղելություն: Եղելություն, որտեղ, այնուամենայնիվ, կա հերոսական մի […]

Իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց արյուն թափելու, ինչի համար շնորհակալություն նաև քաղաքական մեծամասնությանը

Նա, ով այսօր ստանձնեց երկրի ղեկը, մեկ ամիս առաջ տված հարցազրույցում ընդունել էր, որ ինքը հավատացյալ է և որ Քրիստոսին դավանում է որպես Աստծո: Հուսանք, որ երկրի կառավարման իր քայլերում մենք կտեսնենք այդ խոսքերի գործնական կողմը: Իսկ այս պահին բավարարվում եմ գոհությունս հայտնելով, որ այսօրվա իշխանափոխությունը տեղի ունեցավ օրենքի շրջանակներում, առանց արյուն թափելու, ինչի համար […]

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքները Ձեր հետագա պետական գործունեության մեջ: Ձեր նշանակումը, անկասկած, վկայում է այն մասին, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված […]

Բակո Սահակյանի շնորհավորանքը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ Ձեր կողմից ձևավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց […]

Եթե որոշ հարցերին անհրաժեշտ են օպերատիվ լուծումներ, որոնց համար պետք է վարչապետի միջամտությունը, ապա դա կարվի առանց հետաձգման. Փաշինյանը՝ Պ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր ստանձնելով վարչապետի պարտականությունները՝ իր առաջին խնդիրներից մեկն է համարում հանրապետության արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալը: Նորընտիր վարչապետի խոսքով՝ եթե որոշ […]

Ապարանցի Պավլիկը ողջունում է իշխանափոխությունը, նոր կառավարությունից ակնկալում /տեսանյութ/

Այսօր՝ մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում էին նաև «Սասնա ծռեր»-ի հարազատներն ու աջակիցները: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Սասնա ծռերի»-ից Պավլիկ Մանուկյանի կինը  նշեց. «Պավլիկն ու Արամը ողջունում են իշխանափոխությունը, նոր կառավարությանից ակնկալում՝ քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման որոշումը»: Մարինե Մանուկյանը սպասում է իր հարազատներին: Նա հուզված  էր, քանի որ հոգում հույս է արթնացել, որ որդին և ամուսինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի