25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է սպառնում Ալիեւը. 168 Ժամ

«Հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվել է հենց այդ նպատակով, որպեսզի ըստ էության չեզոքացնի, վերահսկողության տակ պահի սահմանի այս հատվածը, վերահսկողության տակ պահի Թուրքիային, որը հաստատվել է Նախիջևանում: Պարզ կարող եմ ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում դժվար է Հայաստանի համար վտանգ պատկերացնել սահմանի այս հատվածից, քանի որ ցանկացած սադրանք այստեղից դեպի Հայաստան՝ կդիտարկվի Ռուսաստանի դեմ քայլ և, հաշվի առնելով այսօր ռուս-թուրքական բարելավված հարաբերությունները, ես դա բացառում եմ:

Բայց մյուս կողմից՝ հաշվի առնելով Նախիջևանի առանցքային նշանակությունը, այս ուղղությամբ մշտական ուշադրությունը կարևոր է»,- թերթի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանից հնչեցրած սպառնալիքներին:

Նա նշել է, որ այս ուղղությունը հատկապես կարևոր է, երբ ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ են հնչում Ադրբեջանից: «Ուստի նախարարները պետք է գնան և տեղում ծանոթանան իրավիճակին, հասկանան, թե ինչ վիճակում է առաջնագիծը, դիրքերը, և ինչու է ադրբեջանական կողմը կրկին սպառնալիքների լեզվով խոսում»,- ասել է Եվսեևը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ