25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ. Միհրան Պողոսյան

«Հրաշալի է»,-այսպես Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հնարավոր է վերաբացվի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գործը, արձագանքեց ինքը՝ Պողոսյանը: Նա հավելեց, որ այն, ինչ հնարավոր էր բացահայտվել,  վաղուց արդեն բացահայտվել է, և ինքն այդ հարցով ավելացնելու բան չունի:

Հարցին` հնարավոր է նոր  բացահայտումներ այդ գործով և արդյոք չի վախենում ճաղերի հետևում հայտնվելուց, նա արձագանքեց. «Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ մասին, երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ այն, ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, միայն եղել է ճշմարտություն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ