29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն նոր կարևոր պարտականությունները կատարելու գործում: Ձեր երկրում խաղաղ փոփոխությունների այս նշանակալի ժամանակահատվածում, ես հույս ունեմ, որ Ձեր առաջնորդության ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի կլինի արդարացնել […]

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ժողովուրդ ջան, բազմաթիվ ֆեյք էջեր են բացվել իմ անունից: Բացի այս էջից և իմ անձնական հաշվից, որի հղումը տեղադրում եմ առաջին մեկնաբանության մեջ, մնացած բոլոր էջերը կեղծ են: Հ.Գ. Ես նաեւ հաշիվ չունեմ Ինստագրամում: Հետեւաբար իմ անունով Ինստագրամում եղած ցանկացած էջ կեղծ է

Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով.վարչապետ

«Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ Զինված ուժերի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն եւ ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով եւ այլն:»,- այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացնելու ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այդ […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: «Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ-ում, զինված ուժերում և համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել: Ուզում […]

Նիկոլ Փաշինյանը հանրապետականին զսպելու մեխանիզմներ այժմ չունի․ Գառնիկ Իսագուլյան

«Եթե իշխանության փոխանցում պիտի լիներ, ապա այն պետք է լիներ Սերժ Սարգսյան- Նիկոլ Փաշինյան բանակցությունների միջոցով, Սարգսյանի հրաժարականը անակնկալ էր բոլորի համար։Հետո, երբ հանրապետականը հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու ես անընդհատ պնդում էի, որ խորհրդարանի չորս ուժերը պիտի համաձայնագիր ստորագրեն, բանակցություններ լինեն, որը ցավոք, տեղի չունեցավ»,-այսօր` մայիսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում […]

Պետք չի, որ Նիկոլ Փաշինյանը մեզ խնդրի աջակցել երկրին. Գեներալ Մանվել

«Երկրապահը քաղաքականությամբ չի զբաղվում, «Երկրապահ»-ի մեջ տարբեր կուսակցական մարդիկ կան, որոնք զբաղվում են քաղաքականությամբ՝ դաշնակ էլ կա, հնչակ էլ կա, հանրապետական էլ կա»,այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Գեներալ Մանցել Գրիգորյանը հավաստել է , որ ինքը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, բայց կուսակցական […]

«Շատ պատրաստված տղա է». նախկին փոխոստիկանապետ Ներսիկ Նազարյանը՝ Օսիպյանի մասին

«Օսիպյանի հետ շատ երկար աշխատել ենք, շատ պատրաստված տղա է, նորմալ սպա է եւ կաշխատի, ոչ մի պրոբլեմ չի լինելու: Ծառայությունները բոլորը գիտի, հարգանք ունի ոստիկանության համակարգում, ժողովրդի հետ աշխատելու փորձ ունի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը : Նազարյանի խոսքով`  ընտրվել է մարդ, որը երկար ժամանակ այդ […]

Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու. Սեյրան Սարոյան

«Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու»,-այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Ինքը տիրապետում է բանակին, երկար տարիներ եղել է փոխնախարար: Տոնոյան Դավիթը լուրջ դպրոց անցած մարդ է, անցել է եւ բանակը: Ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար, ուժեղ նախարար է լինելու: […]

Գարեգին Չուգասզյանին ազատ են արձակել

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, ապրիլի 24-ին ձերբակալված Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել։ Չուգասզյանը ազատ է արձակվել պատգամավորների երաշխավորությամբ։ Չուգասզյանը 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր, եւ դուրս էր եկել ապրիլի 23-ին։ Ապրիլի 24-ին Չուգասզյանը «Հիմնադիր խորհրդարանի» գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել էին ոստիկանները եւ […]

Այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում. Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարության անդամ չի լինի: Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է «Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի