06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի նոր ղեկավարության հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկտոնին և Էնդրյու Շոֆերը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նախարարը և համանախագահները քննարկել են խաղաղ գործընթացի առաջխաղացման տարբերակները: Այս մասին նշվում է համանախագահների հայտարարության մեջ: Անձնական ներկայացուցիչը մասնակիցներին տեղեկացրել է շփման գծում համեմատաբար կայուն իրավիճակի […]

Նա գտնվում է կյանքի ճգնաժամային փուլում. Փաշինյանը պետք է զգույշ լինի (տեսանյութ)

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարը: «Սուր հումոր ունի, որը սովորաբար բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ են ունենում, ինքը Փաշինյանն էլ բարձր ինտելեկտ ունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նշեց՝ Փաշինյանը սովորաբար փակ դիրքերում հանդես չի գալիս:  «Նա գտնվում է կյանքի ճգնաժամային փուլում՝ 42 տ-ում, երբ տղամարդկանց բնորոշ է […]

«Սերժ Սարգսյանի պատճառը դա էր, որ չուզեց` Արմեն Սարգսյանը լինի Բաղրամյան 26-ում»

«Քանի որ այսօր 3 ուժ են համաձայնության կառավարության կազմում, 3-ն էլ պիտի տրվեին պորտֆելներ»,-այսօր ասուլիսին ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա՝  պիտի հասկանանք, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ոչ թե ցանկալիի, բացի այդ 63 քվե է պետք անցկացնելու համար յուրաքանչյուր նախագիծ: Ինչ վերաբերում է կառավարության նոր կազմին, ապա դիտարկմանը, թե ավելի լավ կադրեր կարող էին […]

Ապարանցի Պավլիկը փողոց փակելու կոչ արեց. դատարանում թեժ իրավիճակ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10  անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հերթով միջնորդում են իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին: Պավլիկ Մանուկյանը հանդես եկավ կոչով: Նա հանրությանը կոչ արեց՝ փողոց փակել և հանրային ճնշում գործադրել դատավոր Մեսրոպ Մակյանի վրա, որպեսզի նա կարողանա արդար վճիռ […]

Եթե ՀՀԿ-ն դառնա նորմալ ընդդիմություն, շատ ողջունելի կլինի

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն ասում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն ազատ ու արդար, իսկ քաղաքական ուժերը պետք է նորմալ ծրագրեր ներկայացնեն, որոնց ծանոթանալով՝ ժողովուրդը իր քվեն կտա: «Միայն այս դեպքում կհասկանանք, թե հասարակության մեջ ինչ արտացոլանք կա քաղաքական ուղղվածությունների վերաբերյալ, եթե ժողովուրը կորոշի, որ մնանք օրինակ՝ ԵՏՄ-ում, ցանկացած […]

Առաջին փոխվարչապետի խնդրանքը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան հարթակում գրառում է թողել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Ինչպես մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցելիս մեր մասնավոր խոսակցության ժամանակ, այնպես էլ հիմա հրապարակավ հավաստում եմ, որ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքներով բանտարկված կամ զանազան արարքների համար քաղաքական պատճառներով պայմանավորված ոչ համաչափ պատիժ ստացած մարդկանց ազատության հարցը մեր […]

Առաջին ու երկրորդ նախագահների մեղադրանքները ձևակերպումների շուրջ են. քաղաքագետ (տեսանյութ)

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ու մասնակցությունը ԵՏՄ նիստին ցույց տվեց, որ քաղաքականությունը շարունակվում է: «Դրական եմ գնահատում այցը, որովհետև վիզուալ, որ նայում ենք այցը, կարծես թե Պուտինն ավելի լարված էր, քան Նիկոլ Փաշինյանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պապյանը: Նա կարևորեց այն, որ Փաշինյանը հայտարարեց, որ կան […]

Արտահերթ ընտրությունների հասնելու ճանապարհը. Ժողովուրդ

Օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամին, երբ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ այդմ նաեւ օրենսդիր իշխանության ղեկավար կազմն իրեն ընդդիմադիր հայտա­րարած ՀՀԿ-ի ձեռքում է: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացու­ցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, որին սակայն, աջակցում է ժողովուրդը: Հիմա ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել մի­այն Աժ արտահերթ ընտրությունների միջոցով: Միայն թե, ՀՀԿ-ն ամեն […]

Փեսան հեռանում է. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանը իր փե­սա Կարո Գուլոյանին հայտնել է, որ առաջիկա օրերին պետք է լքի Կոտայքի մարզպետի պաշ­տոնը: Ծառուկյանը հայտնել է, որ նոր իշխանության տրամա­բանության մեջ չի մտնում պաշ­տոնների բաժանումը ըստ ազ­գակցական, բարեկամական կապերի: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված