25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք երբ իրար տեսնում ենք, գրկախառնվում ենք, խնդիր չունենք. Մարուքյանը՝ Փաշինյանից

Հայաստանում փոփոխությունների սկզիբը կդրվի վաղը, և իշխանությունների ղեկը կփոխանցվի փոքրամասնությանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Վրաստանում «վարդերի» հեղափոխությանը հաջորդեցին ֆունդամենտալ ռեսֆորմները, մենք պետք է ավելին անենք, քան մեր հարևան երկրում են կարողացել անել, մենք մտնում ենք մի ավելի բարդ փուլ»: Նա նշեց՝ ամեն ինչ անելու են թավշյա հեղափոխության […]

Հանրային իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատել. Ռուստամյանը՝ Խաչատուր Սուքիասյանից

Վաղը ՀՅԴ-ն կքվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Կարծում եմ, որ եթե ՀՀԿ-ն երկրորդ անգամ էլ հայտարարի մի բան և բոլորովին այլ բան անի, սա արդեն քաղաքական ուժի համար է վտանգավոր»,- նշեց Ռուստամյանը։ Ըստ նրա՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները […]

Լիբանանի խորհրդարանական ընտրություններում 4 հայ թեկնածուներից 3-ն ընտրվել են

Լիբանանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն ընտրվել են պատգամավոր, հաղորդում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթը:  Բոլոր հայ թեկնածուները եղել են դաշնակցությունից՝ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը, Սերժ Չուխատարյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը: Նրանցից Սերժ Չուխատարյանը չի կարողացել ստանալ բավարար ձայներ։ Հակոբ Բագրատունին նշել […]

ՀՅԴ-ն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանին

«Ինքս անձամբ չեմ հավակնում ու չեմ պատրաստվում որևէ կերպ մտնել կառավարության կազմ: Բայց մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  Վերջինս հայտնեց, որ քանի որ Աղվան Վարդանյանը հեռացվել է խմբակցությունից, իհարկե նաև կուսակցությունից, նրա փոխարեն խմբակցության քարտուղար կլինի Արմենուհի Կյուրեղյանը: «Աղվան Վարդանյանի հետ կապված էլ ինչ ասես […]

ՀՅԴ-ն կողմ է ազգային համաձայնության կառավարությանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ ամենամեծ խնդիրը ընտրակաշառքն է, արտահերթ ընտրություններին դա պետք է բացառվի: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, պատգամավորը նշեց, որ ողջամիտ ժամկետներ են պետք: «Նույն Նիկոլ Փաշինյանն ու շարժման  մյուս ղեկավարները հասկանում են, որ դա անհրաժեշտ է, և […]

«Մայիսի 8-ին երկրորդ անգամ նույն սցենարը կրկնվելու դեպքում իրավիճակ է փոխվելու»

«Հասարակության մոտ իսկական ապստամբությունն այդ ժամանակ սկսվեց: Երբ Փաշինյանին հեռացրին, տասնյակ հազարավոր մարդիկ այդ ժամանակ դուրս եկան փողոց, և ոստիկանությունը որոշեց հանձնել հրապարակը: Հեղափոխությունն այդ ժամանակ եղավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանել Սարգսյանը: Խոսելով ներկա իրավիճակից՝ նա նշեց, որ չնայած, որ ՀՀԿ-ից խոստացել են, որ ապահովելու են վարչապետի ընտրությունը մայիսի 8-ին, սակայն հիմա Նիկոլ Փաշինյանը […]

Ո՞ւմ է խոստացել Փաշինյանը քաղաքապետի պաշտոնը

Մայիսի 7-ին նախատեսվում է հանրահավաք Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Պահանջը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Մերժում ենք Տարոնին» խումբ, որտեղ տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Հավաքվում ենք Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ»: Henaran.am-ի աղբյուրը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնը […]

Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք ինչի առջեւ եք կանգնելու

Մարդիկ կան, էդ թվում ընկերներիս մեջ, որոնք էս ընթացքում այս կամ այն փուլից սկսած անվերապահորեն աջակցել են Նիկոլին, իսկ հիմա էլ գրում, թե բա հեսա Նիկոլը դառնա վարչապետ, մենք նորից ընդդիմություն ենք դառնալու, էս անգամ Նիկոլենց: Ա՛խ, թե կյանքն ու քաղաքականությունն այդքան հեշտ, լիներ, էդքան ֆորմալ կանոններով խաղ լիներ: Գուցե շատերդ մի քիչ նեղվեք կամ […]

Զուտ քաղաքական իշխանափոխությունից ոչ պակաս կարևոր է սերնդափոխությունը

Զուտ քաղաքական իշխանափոխությունից ոչ պակաս կարևոր է սերնդափոխությունը։ Հուսով եմ նոր կառավարության կազմում տեսնել ավելի շատ երիտասարդ դեմքերի և ավելի շատ կանանց։ Իհարկե, դա պետք է հիմնված լինի խորը մասնագիտական գիտելիքների և փորձի վրա։  Կարծում եմ, որ պետք է այս հարցում անպայման օգտագործել նաև մեր սփյուռքի ամբողջական ներուժը։ Չօգտագործել նման հսկայական ռեսուրս, որին կնախանձեն աշխարհի […]

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր լարվածություն է սպասվում

Մայիսի 1-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի պատճեններ են ստացել, որոնք վկայում են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել: Եվ ահա քուվեյթական «Al-Jarida» օրաթերթում հրապարակվել է հոդված, որտեղ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ նշված փաստաթղթային արխիվն այդ երկրի հատուկ ծառայությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի