03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Սա առաջին լուրջ փորձությունն է»

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանն ասում է, որ Հայաստանում օլիգարխն ուզում է քաղաքականության մեջ լինել, որպեսզի պաշտպանված լինի: «Որովհետև ինքը տեսել է, որ իր բիզնեսն ուրիշներից խլել են, խնդիրներ է ունեցել և այլն: Իսկ եթե օլիգարխը հասկանա, որ պառլամենտի անդամ լինելն օգուտ չի բերում, դեռ մի բան էլ բեռ է իր համար, ժամանակի անիմաստ վատնում է, ինքն այնտեղ գնալու կարիք չունի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվելու պայքարել օլիգարխների առկայության դեմ խորհրդարանում:

Ըստ Պապյանի՝ այդ դեպքում քաղաքականության մեջ կլինեն միայն քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ: «Ես կարծում եմ, որ որոշակիորեն կհաջողվի, բացարձակով չեմ ասում բոլորը, որովհետև դա իներցիայով է գնում, բայց եթե մի ընտրություն լինի, ու մի 5 տարի օլիգարխները համոզվեն, որ այ երկրում օրենք է գործում, բոլորս հավասար ենք օրենքի առաջ, անիմաստ է, չեն գնա այդ դեպքում: Սա, այնպես ասեմ, առաջին լուրջ փորձությունն է, և կարևորը, որ դրական, լուրջ քայլ լինի, ինչքան էլ թերություններ ունենա, բայց դրականը անի ու պահի, միայն այդ դեպքում կհաջողի»,-եզրափակեց նա

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ