Դիմում են Տարոն Մարգարյանին
Տարոն Մարգարյանի կողմնակիցները դադարեցրել են Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող ակցիան եւ դիմել Երևանի քաղաքապետին, մասնավորապես նշելով.
Երևանի քաղաքապետ
Տարոն Մարգարյանին
ԴԻՄՈՒՄ
Հարգելի պարոն Մարգարյան,
Դիմում ենք Ձեզ Երևան քաղաքի բոլոր այն բնակիչների անունից, ովքեր Ձեզ են վստահել մեր քաղաքի ճակատագիրը և հույսեր են կապել Ձեր կողմից խոստացված ծրագրերի հետ։ Դիմում ենք Ձեզ ոչ թե խնդրանքով, այլ պահանջով։
Մեր պահանջը հստակ է. պահանջում ենք շարունակել Ձեր գործունեությունը։ Պահանջում ենք կատարել բոլոր այն պարտավորությունները, որոնք ստանձնել եք մեր առջև՝ Երևանի զարգացման ծրագրերն իրականացնելու համար։ Մենք գիտակցում ենք, որ վերջին մեկ ամսում մեր երկրում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, և հավատում ենք, որ բոլոր փոփոխությունները բարօրրություն կբերեն մեր երկրին։ Բայց մենք նաև կարևոր ենք համարում բարձրաձայնել, որ փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ, և մեզ տրված խոստումներն էլ չպետք է մնան լուսանցքում։ Այս ամենը հաշվի առնելով, Դուք պարտավոր եք շարունակել Ձեր գործունեությունը։
Հայտնում ենք, որ շարունակելու ենք հետևել իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում մեր պահանջն ու դիրքորոշումը ամեն անգամ կներկայացնենք հնարավոր բոլոր ամբիոններից՝օրինական եղանակներով։
Հարգանքով,
Հպարտ քաղաքացիներ
17 Մայիսի, 2018թ.