14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Համաներման անհրաժեշտություն կա. երկու հարց կլուծվի. Ժամանակ

Վերջին շրջանում պարբերաբար խոսվում է երկրում համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին։

Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ համաներման մասին միշտ է խոսվում, իսկ ընդհանրապես համաներման մասին փաստաթուղթը գաղտնի է լինում։ «Դա չի կարող լինել հրապարակային, և դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող ասել՝ համաներում լինելու է, չի լինելու, քննարկումներ գնում են, թե ոչ, փաստաթուղթ պատրաստվում է, թե ոչ։ Համաներման վերաբերյալ փաստաթղթի պատրաստման փաստը ինքնին գաղտնի է»,- ասաց Զեյնալյանը։

Իսկ որ համաներման անհրաժեշտություն կա, դա փաստ է։ Դա փաստում են բոլոր իրավաբաններն ու փաստաբանները։ Բանտերը գերբեռնված են, նախկին իշխանությունների օրոք շատերը չնչին հանցագործությունների համար դատապարտվել են բավական մեծ պատժաչափերով։

Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նույնպես տեսնում է համաներման անհրաժեշտություն։ Նրա խոսքերով՝ համաներում հայտարարելով երկու խնդիր կլուծվի՝ քաղբանտարկյալների խնդիրը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը։ «Ստեղծված իրավիճակում կախված և քաղբանտարկյալների խնդրից, և գերբնակեցումից համաներումը կարող է անհրաժեշտ քայլ լինել, որը դրական լուծում կունենա։ Իսկ դրանից հետո ոչ թե պետք է մտածել հաճախ համաներում հայտարարելու մասին, այլ պայմանական վաղաժամկետ ինստիտուտը պետք է գործի»,-ասաց Ռևազյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ շրջանակներ պետք է ընդգրկի համաներումը, փաստաբանը պատասխանեց. «Շատ ճիշտ կլինի և անհրաժեշտ է, որ համաներումը որևէ կերպ անդրադառնա նաև ցմահներին, նրանք ևս պետք է ընդգրկվեն։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ հոդվածներին, հանցագործություններին, ապա առանձին-առանձին չեմ ուզում նշել, բայց կարծում եմ, որ բոլոր շերտերին պետք է վերաբերի»,- եզրափակեց Ռևազյանը։

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցի խոսքերով՝ համաներման անհրաժեշտությունը կա վաղուց, քանի որ տևական ժամանակ է՝ համաներում չի եղել։ «Համաներումը ընկալելի կլինի հենց այս հեղափոխության համերաշխության, փոխադարձ հարգանքի կոնտեքստում։ Այսօր իսկապես կան խնդիրներ, որոնք ավելի հեշտ կլիներ համաներման ճանապարհով լուծել։ Որոշ անձանց կարելի է ներում շնորհել, բայց դրա համար առանձին դիմում է պետք դատապարտյալի կողմից։

Մինչդեռ համաներումը հնարավորություն է՝ առանց դատապարտյալի դիմումի նրան ազատ արձակելու խնդիրը լուծել, գոնե մի հատվածի համար։ Բայց ես ուրախ կլինեմ, որ համաներման մեջ անդրադարձ լինեն նաև առանձին գործեր։ Օրինակ՝ առանձին կետով անդրադառնալ Շանթ Հարությունյանի և ընկերների գործին։ Իսկապես իրավիճակ է փոխվել։ Պետք է մարդկանց թույլ տալ վերադառնալ կյանք, իրենց ընտանիքներ»,- ասաց տիկին Կարապետյանցը։

Ինչ վերաբերում է համաներման միջոցով քաղբանտարկյալների խնդրին լուծում տալուն, ապա իրավապաշտպանի խոսքերով՝ եթե համաներում լինի, ապա դա կվերաբերի միայն նրանց, ովքեր ունեն արդեն ուժի մեջ մտած դատավճիռ։ Իսկ նրանք, որոնց գործերը գտնվում են նախաքննության կամ դատաքննության փուլում, ապա նրանց չի վերաբերի և պետք է հուսալ, որ նորմալ դատաքննություն կիրականացվի, արդարադատություն կլինի, որի ընթացքում կփոփոխվեն նաև քաղբանտարկյալների խափանման միջոցները։ «Դա կլինի լավագույն տարբերակը։ Ես չէի ուզենա, որ ներկայիս գործադիր իշխանությունը լծակներ օգտագործեր դատական իշխանության վրա, քաղբանտարկյալների մասով հանձնարարական տար։ Ես չէի ուզենա, որ կրկնվեր այն պատմությունը, որը տարիներ շարունակ եղել է»,-նասաց իրավապաշտպանը։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ