22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լկտի սուտ եւ զառանցանք

«Սա ակնհայտ լկտի սուտ է եւ զառանցանք: Պաշտոնապես հայտարարում եմ ՀՀ սահմաններից դուրս ոչ ես, ոչ ընտանիքիս որեւէ անդամ եւ մերձավոր ազգական ոչ միայն կղզի, այլ նաեւ սեփական կատու չունեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով սոցցանցերում տարածված տեղեկությանը, թե Շարմազանովը աներորդու անունով սեփական կղզի ունի Հունաստանում:

Մեր հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու նման ապատեղեկատվություն տարածելը, Շարմազանովը նշեց, որ տեղեկատվության հեղինակը ԱՄՆ-ում գրանցված ֆեյք էջ է, որի «հետեւից գնալու , պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չկա»:

Ասաց՝ կռահում է, թե ով կամ ովքեր են այս խառը օրերից օգտվելով՝ պղտոր ջրում ձուկ որսում ու փորձում հանրային ուշադրությունը լուրջ գործընթացներից շեղել: «Պարոնայք ֆեյքատերեր, ուրիշի վրա ցեխ շպրտելով՝ դուք չեք մաքրվելու, զբաղվեք լուրջ գործով»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ