25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Երբ որ մենք Նիկոլի հետ ընդդիմադիրներ էինք, մեկից գիտենք, թե ով է Սամվել Բաբայանը…» Եղիազարյան (տեսանյութ)

«Սամվել Բաբայանի գործով, ի վերջո, պետք է դատարան մտնեն այն նույն դատավորներն, ովքեր պատվեր են կատարում: Խողովակի համար ազգային հերոսին դատի չեն տալիս»,-այսօր Վճռաբեկ դատարանի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ, որ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի էր, ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա՝ այստեղ խնդիրն ուրիշ հարթության մեջ է, այս ձգձգումներն էլ: «Եթե երկիրը փոխվել է, ուրեմն բարի եղեք, շատ արագ՝ մեկ ժամվա մեջ որոշում կայացրեք, այդ մարդուն բաց թողեք»:

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ քաղբանտարկյալների հարցերով պետք է հատուկ կազմակերպությունները զբաղվեն ու որոշում կայացնեն, նա արձագանքեց. «Երբ որ մենք Նիկոլի հետ ընդդիմադիրներ էինք, մեկից գիտենք, թե ով է Սամվել Բաբայանը, և ինչ պատվերներ են կատարվում, հիմա, չեմ իմանում, ինչ է ասել նա…»:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ